Մթերքների սև ցուցակ, որոնք ցելյուլիտ են առաջացնում
ЛАЙФՀաստատապես, սննդակարգը մեծ դեր է խաղում մաշկի գեղեցկության հարցում։ Հաճախ ասում են, մենք այն ենք, ինչ ուտում ենք։ Սա ավելին քան ճշմարտություն է, քանի որ սննդակարգն ազդում է ոչ միայն ընդհանուր առողջության, այլ նաև ֆիզիկական տեսքի վրա։
Իհարկե, գաղտնիք չէ, որ կան ցելյուլիտի նվազեցման բազմաթիվ պրոցեդուրանեեր, սակայն լավագույն լուծումը կարող է լինել օրգանիզմը մաքրելը։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն մթերքներին, որոնք հանգեցնում են ցելյուլիտի առաջացման։
Այսպես, անհրաժեշտ է խուսափել ածխաջրերից, արագ և տապակած սնունդից։
Սև ցուցակում ընդգրկված մթերքները բազմաթիվ են, սակայն առաջնայինը պետք է կրճատել ածխաջրերը։ Այն առկա է տորթերում, խմորեղեններում, պաղպաղակում և գրեթե ամենուր։
Ինչ վերաբերում է սպիտակ հացում, բրնձում, մակարոններում առկա ածխաջրերին, ապա պետք է կրճատել այս մթերքների սպառումը։ Արագ սնունդն ուղղակի պետք է բացառել սննդակարգից, քանի որ այն պարունակում է հագեցած ճարպեր, տոքսիններ, քաղցկեղածին նյութեր։ Այդ իսկ պատճառով էլ արագ սնունդը ցելյուլիտի լավագույն ընկերն է։ Նույնը վերաբերում է նաև տապակած սնունդին։ Եթե անգամ չունեք ցելյուլիտ, ապա այս մթերքները կօգնեն, որպեսզի ժամանակի ընթացքում առաջանա այն։
Անհրաժեշտ է նաև նվազեցնել կենդանական ճարպերը, աղը, որը հանգեցնում է մարմնում ջրի կուտակմանը, որն էլ ցելյուլիտի առաջացման հիմնական պատճառներից է։
Ալկոհոլը և գազավորված ըմպելիքները ևս, շնորհիվ նրանցում առկա շաքարի բարձր կոնցենտրացիայի, հանգեցնում են ցելյուլիտի առաջացման։
Հետևեք առողջ սննդակարգին և գեղեցկությունն ապահովված կլինի։
1
Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России
2
В приграничных сёлах Армении закрывают школы
3
Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы ...
4
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
5
«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна



