Հնդկաստանում տղամարդը մահացել է սարսափ ֆիլմ դիտելուց հետո
ОБЩЕСТВОՀնդկաստանի Տիրուվաննամալայ քաղաքում 65-ամյա տղամարդը մահացել է «Նզովք 2» (The Conjuring 2) սարսափ ֆիլմի դիտումից հետո, հայտնում է The Times of India-ն:
Պարբերականի տեղեկություններով՝ հունիսի 16-ին տարեց հնդիկը ընկերոջ հետ գնացել էր կինոթատրոն գիշերային սեանսի: Կուլմինացիայի պահին նա սկսել էր գանգատվել սրտի ցավերից, իսկ հետո ուշագնաց էր եղել: Նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են մահը:
Դրանից հետո բուժանձնակազմը մահացածի ընկերոջը խնդրել էր նրան տանել մեկ այլ հիվանդանոց՝ դիահերձման համար: Սակայն ընկերը դիակի հետ անհետացել էր: Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել տղամարդկանց ինքնությունը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



