Կուրիլյան կղզիներում Երկրորդ համաշխարհային պատերազմի ճապոնական կործանիչ են գտել
МЕЖДУНАРОДНОЕԿուրիլյան կղզիների հեռավոր Մատուա կղզու ափերին Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ճապոնական կործանիչ է հայտնաբերվել: Գտածոն հայտնաբերվել է ՌԴ ՊՆ-ի եւ Ռուսաստանի աշխարհագրական միության արշավախմբի կողմից:
Նախքան պատերազմը Ճապոնիան կղզում ֆորտիֆիկացիոն շինություններ էր ստեղծել, իսկ կղզին լքելուց առաջ ժայռերում փորված թունելների մի մասը պայթեցվել էր:
Արեւելյան ռազմական օկրուգի ներկայացոցիչ Ալեքսանդր Գորդեեւի խոսքով՝ պահպանված ֆյուզելյաժի եւ թեւերի տեսքից հասկանալի է դառնում, որ խոսքը Mitsubishi Zero կործանիչի մասին է, որոնց էսկադրիլիան կղզում տեղակայվել էր պատերազմի տարիներին: Օդանավը 1942-ի արտադրության է՝ 1733 գործարանային համարով, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
1
Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»
2
Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»
3
Утверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосф...
4
Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
5
Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства



