Մարսելում ֆուտբոլի երկրպագուներ են բերման ենթարկվել
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի ոստիկանությունը Մարսելի մարզադաշտից վեց հունգարացի երկրպագու է բերման ենթարկել Իսլանդիայի և Հունգարիայի ֆուտբոլի հավաքականների խաղի ընթացքում: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարսելի ֆուտբոլի մարզադաշտի տրիբունաներում խաղից առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել: Իրավապահ մարմինների աշխատակիցները երկրպագուներին բերման են ենթարկել այն բանից հետո, երբ նրանք թռել են մարզադաշտի տրիբունաները բաժանող անջրպետի վրայով, ինչպես նաև հանդիպման վերջում պայթուցիկներ են օգտագործել:
«Reuters» գործակալության տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցները մարզադաշտ են ժամանել խաղից առաջ՝ ամբոխին զսպելու համար: Իրավապահ մարմինները հանդիպման ողջ ընթացքում մարզադաշտում են եղել:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



