Արգենտինան դուրս եկավ Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչ
СПОРТԱմերիկայի գավաթի խաղարկությունը թևակոխում է վճռական փուլ: Քառորդ եզրափակիչ 3-րդ դիմակայությունը տեղի ունեցավ Արգենտինայի և Վենեսուելայի հավաքկանների միջև: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ Խերդարդո Մարտինոյի ֆուտբոլիստները վստահ հաղթանակի հասան Վենեսուելայի հավաքականի ն կատմամբ խոշոր 4-1 հաշվով:
Խաղի հաշիվը արդեն 8-րդ րոպեին բացեց Գոնսալո Իգուաինը, անցավ ևս 20 րոպե Իգուաինը դուբլ ձևակերպեց: 1-ին կեսի 44-րդ րոպեին Վենեսուելան ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն վրիպեց: Արգենտինան օգտվեց դրանից արդեն 2-րդ կեսում և Լիոնել Մեսին ու Էրիկ Լամելան մեկական անգամ էլ գրավեցին Վենեսուելայի դարպասը: Այս ընթացքում Սալոմոն Ռոնդոնը կարողացավ միայն թրջել խաղի հաշիվը և Վենեսուելային փրկել խայտառակ պարտությունից: Խաղն ավարտվեց 4-1 հաշվով հօգոտ Արգենտինայի:
Կիսաեզրափակչում միմյանց հետ կհանդիպեն ԱՄՆ-ի և Արգենտինայի հավաքականները: ԱՄՆ-ն պայքարից դուրս էր թողել Էկվադորին: