Ереван, 27.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


ՀՀ արտաքին առևտրաշրջանառության կազմն ու կառուցվածքը փոփոխվել է

АНАЛИТИКА
Արդեն ավարտին է մոտենում 2016 թվականի 2-րդ եռամսյակը, ինչը նշանակում է, որ եկել է կիսամյակային ցուցանիշները ամփոփելու ժամանակը: Արդեն իսկ հրապարակված նախնական ցուցանիշներից պարզ է դառնում, որ 2016 թվականի 2-րդ եռամսյակը ևս պահպանել է նախորդ ժամանակաշրջանի տեմպերը, սակայն կան նաև որոշ փոփոխություններ: Մասնավորապես, ցուցանիշների համակարգում առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ՀՀ առևտրաշրջանառությունը, հատկապես արտահանման ծավալները:
 
Համաձայն հրապարակված տեղեկությունների՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 30.4 տոկոսով, իսկ արտահանումը` 21.9 տոկոսով: Այս փոփոխությունը պայմանավորված է նախ և առաջ այն հանգամանքով, որ Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, ինչի արդյունքում միության անդամ երկրների մեջ ապրանքաշրջանառությունը չի հաշվառվում, այսինքն` եթե նախկինում Հայաստանից ապրանք էր արտահանվում Ռուսաստան, Ղազախստան կամ Բելառուս, դա հստակ երևում էր որպես Հայաստանից արտահանում դեպի այդ երկրներ, քանի որ սահմանին իրականացվում էին մաքսային ձևակերպումներ և այդ ամենը վիճակագրության մեջ արտացոլվում էր շատ հստակ: Նույնն էր նաև ներմուծման առումով: Երբ Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, առևտրաշրջանառության մաքսային ձևակերպումներն այլևս այդ երկրների հետառևտրի պարագայում չեն արվում, քանի որ մենք գտնվում ենք նույն տնտեսական գոտում, այսինքն` ապրանքը սահմանին ձևակերպվում է որպես տարանցիկ (Վրաստանի տարածքով), տեղափոխվում է, օրինակ՝ Ռուսաստան և այնտեղ շարունակում է ազատ շրջանառությունը:
 
Սրա հետ մեկտեղ, ապրանքաշրջանառության կազմում էական փոոխություն է արձանագրվել Հայաստանից Վրաստան արտահաման ծավալների հետ: Այս առումով դրական դիմանիկա է նկատվում: 2014թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 156,3 մլն դոլար, 2015-ին՝ 182,9 մլն դոլար: 2015թ. ապրանքաշրջանառության աճը 2014-ի համեմատ կազմել է 17 տոկոս:
 
Միաժամանակ, Հայաստանից Վրաստան արտահանման ցուցանիշները զգալիորեն բարձր են եղել, քան Վրաստանից Հայաստան: 2015-ին մենք Վրաստան ենք արտահանել 116 մլն դոլարի ապրանք, ինչը 37 տոկոսով շատ է, քան 2014թ., երբ այդ ցուցանիշը կազմել է 84 մլն:
 
Երբ մենք խոսում ենք ապրանքների ներկրման մասին, ապա պետք է հաշվի առնել երկու հասկացություն՝ զուտ վրացական մթերքներ և տարանցիկ ճանապարհով Վրաստանից առաքվող ապրանք: Վրացական ապրանքների ներկրումը Հայաստան ավելի ցածր մակարդակում է, քան հայկական ապրանքների արտահանումը Վրաստան: Այստեղ մեր սալդոն միանշանակ դրական է:
 
2016թ. հունվար-ապրիլին մեր երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 42 տոկոս: Եթե 2015թ. հունվար-ապրիլին ապրանքաշրջանառությունը կազմել է 53 մլն դոլար, ապա 2016թ. նույն շրջանում՝ 85,5 մլն դոլար: Հայաստանից արտահանումը 2016-ի առաջին չորս ամիսների ընթացքում նույնպես աճել է և կազմել 45,5 մլն դոլար:
 
Աճի այդ դինամիկայում զգալի ավանդ ունեն ազատ առևտրի գոտին, բարեկամական միջպետական հարաբերությունները, ինչպես նաև հաղորդակցական կապերի հաստատումը:

Հայկ Բեջանյան

Past.am վերլուծաբան

Idram теперь доступен на Wildberries!ПЕРВОЕ ПОЛНОГЕНОМНОЕ ИССЛЕДОВАНИЕ ОПРОВЕРГАЕТ ТЕОРИЮ ГЕРОДОТА О ПРОИСХОЖДЕНИИ АРМЯНПутин прилетел в Астану Власти никого не слушают: Бурные обсуждения в комиссии парламента Армении на тему налоговых реформ Курсы валют в Армении Председатель НС РА принял чрезвычайного и полномочного посла Королевства Нидерландов Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизи9ровалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»АР: На президентских выборах в этом году Трамп набрал больше голосов, чем в 2020 году Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Пашинян: Правление решило выдвинуть кандидатуру руководителя общины Хой на пост губернатора Армавира Никол Пашинян: В Гюмри 8,9, 10 декабря пройдут предварительные выборы Землетрясение в городе Ахар в Иране: толчки ощущались также в Сюникской области Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Первый пилотный контейнер из Индии прибыл в Махачкалу по коридору «Север-Юг» Крупная победа «Реала» (видео) Число убитых и раненых в секторе Газа приближается к 150 тыс. Бабушка из Замбии стала иконой стиля, благодаря нарядам модной внучки В Армении полицейские обезвредили мужчину, угрожавшего взорвать гранату Первый армянский ресторан Tsaghkunk Restaurant & Glkhatun удостоен награды DISCOVERY AWARD 2025 от La LISTE Посол России в Армении посетил Российско-Армянский университет The Guardian: Индия резко раскритиковала подписанный в Баку документ Верховный лидер Ирана призвал вынести премьер-министру Израиля смертный приговор Euronews: Многие разочарованы подписанным в Баку соглашением BBC: Почему климатический саммит в Азербайджане не оправдал ожиданий? В Турции произошло землетрясение Армения ухудшила свои позиции в мировом рейтинге по скорости интернета В районе Арагаца идет снег Курсы валют в Армении Жители двух многоэтажных домов Еревана оказались в отчаянном положении Эксперт: Неправильный выбор народа на предстоящих выборах приведет к потере Армении Глава МИД Армении поздравил Маку Бочоришвили с назначением на пост министра иностранных дел Грузии На аукцион Sotheby's выставят редчайший экземпляр знаменитой книги Маккиавели «Государь» Летевшего из Еревана канадского журналиста не впустили в Турцию после критики в адрес Азербайджана КГД: Как предоставляется странам ЕАЭС информация о ввезенных в Армению транспортных средствах?