Հալեպում հայ է վիրավորվել
ОБЩЕСТВОՀալեպում հրթիռակոծության հետեւանքով տարեց հայ է վիրավորվել: Ինչպես հաղորդում է Սիրիայում լույս տեսնող հայկական «Գանձասար» թերթը, հրթիռակոծության թիրախում է հայտնվել ավտոմեքենան, որում եղել է Կարապետ Հաբեշյանը: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները Հաբեշյանի վիճակը նորմալ են գնահատում:
Հիշեցնենք, որ Սիրիայի Դամասկոսի նահանգի Զաբադանի քաղաքում ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել էր հայ զինծառայող 22-ամյա Հաբեթ Մանուկ Աբրիկյանը: Նա Սիրիայի բանակի զինծառայող էր:
Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձություններից առաջ այդ երկրում մոտ 60-70 հազար հայ էր բնակվում: Նրանց կեսից ավելին ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը՝ Լաթաքիա, Հոմս, Քամիշլի, Հասակե, Յակուբիե, Ռաքքա, Քեսաբ քաղաքներում եւ իհարկե մայրաքաղաք Դամասկոսում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



