Դե Խեան չի ցանկանում խաղալ Մանչեսթեր Յունայթեդում. Վան Գալ
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նշել է, որ իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի ճակատագիրը դեռ հարցականի տակ է։
«Դարպասապահների մարզիչը հանդիպում է անցկացրել է Դե Խեայի հետ եւ հարցրել նրան, թե արդյոք Դավիդը ցանկանում է խաղալ։ Պատասխանը բացասական էր։ Այժմ պետք է որոշում կայացնեմ, որը դեռ չի հասունացել։
Նրան ուշադիր հետեւել ենք նախամրցաշրջանային հավաքների ժամանակ, եւ նա այնքան լավը չէր, որքան նախկին Դավիդ Դե Խեան։ Նա նախորդ մրցաշրջանում թիմի լավագույն խաղացողն էր։ Կարո՞ղ է Դե Խեան կրկին դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին համարը, եթե մնա։ Դա կապված է Ռոմերոյից եւ իր մարզավիճակից»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է «The Guardian»-ը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



