Սերգեյ Մովսիսյանը հաղթեց Տեպլիցե 2016 շախմատի միջազգային մրցաշարում
СПОРТՉեխիայում ավարտվեց Տեպլիցե 2016 շախմատի միջազգային մրցաշարը: Վկայակոչելով Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի լրատվական բաժինը, հայտնում է, որ մրցաշարում Հայաստանը ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը ճանաչվել է հաղթող: Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և 6 այլ շախմատիստի հետ կիսել առաջին հորիզոնականը: Այնուհանդերձ, ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ հենց Մովսիսյանին է բաժին հասել չեմպիոնական տիտղոսը:
Շախմատայի մրցաշարին մասնակցում էին 30 երկրների 180 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 15 գրոսմայստեր և 21 միջազգային վարպետ:Սերգեյ Մովսիսյանը հաղթանակի շնորհիվ 6 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



