Տուսկը վերստին հորդորել Է բրիտանացիներին՝ քվեարկել ԵՄ-ին երկրի անդամակցությունը պահպանելու օգտին
МЕЖДУНАРОДНОЕԵվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեից երեք օր առաջ հորդորել Է բրիտանացիներին՝ քվեարկել երկիրը եվրոպական հանրակցության կազմում պահպանելու օգտին:
«Ես դիմում եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին՝ մնացեք մեզ հետ: Դուք մեզ հարկավոր եք: Միասին մենք հաջողությամբ կդիմագրավենք ապագա մարտահրավերները: Անջատ-անջատ դա անելն ավելի բարդ կլինի»,-ասված Է հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Twitter-ում քաղաքական գործչի պաշտոնական հաշվում:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն նշանակված Է հունիսի 23-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



