Պուտինը, Սարգսյանը և Ալիևը պայմանավորվել են զարգացնել ԼՂ համակարտության կարգավորումը
ПОЛИТИКАՌուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ԼՂ հակամարտության կարգավորմանը լրացուցիչ դինամիկա հաղորդելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
«Երեք երկրների նախագահները համաձայնեցրել են եռակողմ հայտարարությունը, որում արտահայտվում է հավատարմություն քաղաքական կարգավորման կայուն առաջընթացի հարցում»,- ասել է Լավրովը: Նրա խոսքերով, վերջին օրերին հրադադարը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է: «Երկրների ղեկավարները հանդիպել են առանց ուղեկիցների և օգնականների»,- հավելել է նա:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



