«Եվրո 2016». Ուելսը ջաղջախում է Ռուսաստանին
СПОРТ«Եվրո 2016»-ում ավարտվեց պայքարը B խմբում: Վերջին հանդիպումներից մեկը Ուելսի և Ռուսաստանի ընտրանիների մրցավեճն էր:«Արմենպրես»-ը հաղորդում է, Ուլես-Ռուսաստան հանդիպումն ավարտվել է Ուելսի հավաքականի հաղթանակով` 3-0 հաշվով::
Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
Ռուսաստան. Ակինֆեեւ, Սմոլնիկով, Իգնաշեւիչ, Գլուշակով, Կոկորին, Սմոլով, Մամաեւ, Վ. Բերեզուցկի, Շիրոկով, Ձյուբա, Դ. Կոմբարով;
Ուելս. Հենեսի, Հանտեր, Ն. Թեյլոր, Դեւիս, Չեսթեր, Է. Ուիլյամս, Ալեն, Ռեմսի, Բեյլ, Լեդլի, Վոուքս:
Գլխավոր մրցավար` Յոնաս Էրիկսոն:
Ուելսի հավաքականը շարունակում է իր խաղով հիացնել «Եվրո 2016»-ում: Ռուսատանի հավաքականի դեմ կարևորագույն խաղում Ուելսը 1-ին կեսում իր պլանը պարզապես գերակատարեց: Ռուսաստանը ակտիվ սկսեց հանդիպումը, հիանալի տրամադրությամբ տիրելով գնդակին, սակայն այս ամենը երկար չտևեց, և Ուելսը արագորեն անցավ գործի: 11-րդ րոպեին ռուս ֆուտբոլիստները սխալվեցին դաշտի կենտրոնում, գնդակը հայտնվեց Ուելսի հավաքականի ֆուտբոլիստի մոտ, վերջինս դարպասապահի հետ մեն-մենակ դուրս բերեց Արոն Ռեմզիին: «Արսենալ»-ի կիսապաշտպանը ոչ մի շանս չտվեց Ակինֆեևին` բացելո վ հաշիվը: Ուելսի հավաքականի հաջորդ վտանգավոր առաջխաղացումն էլ ավարտվեց գոլով: 20-րդ րոպեին Նիլ Թեյլորը մեն մենակ հայտնվեց Ակինֆեևի առջև և կրկնապատկեց հաշիվը: Առաջին հարվածը ռուս դարպասապահը ետ մղեց, երկրորդ դեպքում գնդակը հայտնվեց դարպասում: Հաջորդ գրոհը 30-րդ րոպեին էր, երբ Գարեթ Բեյլը կենտրոնից գնդակը իր հետ քարշ տվեց Ռուսաստանի հավաքականի տուգանային հրապարակ, սայթակեց ընկավ, սակայն հասցրեց գնդակն ուղարկել թիմակցին, վերջինիս հարվածը Ակինֆեևը նորից չեզոքացրեց: Ռուս դարապասապահը շարունակեց իր վարպետությունը ցույց տալ նաև 33 և 40-րդ րոպե ներին, մեկական անգամ Ռուսաստանին փրկելով վերահաս գոլերից: 1-ին կեսը այսպես էլ ավարտվեց Ուելսի հաղթանակով՝ 2-0 հաշվով:
2-րդ խաղակեսում Ուելսի հավաքականը շարունակեց փայլել արդեն դասական ֆուտբոլով: Առանց մեծ ուժերով առաջ գնալու Ուելսը ֆուտբոլիստների բարձր վարպետության շնորհիվ կարողացավ նաև եռապատկել իր առավելությունը: Ռեմզին 67-րդ րոպեին մեն-մենակ դուրս բերեց Գարեթ Բեյլին դարպասապահի դեմ և Ուելսի առաջատարը խփեց այս առաջնությունում իր 3-րդ գնդակը: Թեև Ռուսաստանի հավաքականը վերջին րոպեներին ուներ բացահայտ տարածքային առավելություն, այնուամենայնիվ ետ բերել 3 գնդակի տարբերութունը չկարողացավ և թողեց պայքարը «Եվրո 2016»-ում: Ուելսը 1-ին տեղով անցավ 1/8 եզ րափակիչ: