Օբաման որոշել է նախագահական ժամկետի ավարտից հետո աշխատանք փնտրել LinkedIn-ի միջոցով
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կատակել է, որ եկող տարվա հունվարին նախագահական ժամկետի ավարտից հետո աշխատանք է փնտրելու LinkedIn սոցիալական ցանցի օգնությամբ: Այդ մասին նա հայտարարել է գործարարների առջեւ ելույթ ունենալով ներդրումներին նվիրված խորհրդաժողովում, որն ընթանում է Վաշինգտոնում:
«Յոթ ամսից կամ մոտավորապես այդքան ժամանակ անց ես կուղեւորվեմ աշխատանքի բորսա եւ ուրախ եմ, որ կհայտնվեմ այնտեղ,- նշել է նա:- Ես պատրաստվում եմ օգտվել LinkedIn-ից եւ տեսնել, թե ինչ կստացվի»:
LinkedIn սոցիալական ցանցը հիմնադրվել է 2003 թվականին Կալիֆոռնիայում: Հարթակը հնարավորություն է տալիս հաստատել բիզնես-շփումներ: Ռեսուրսի լսարանը կազմում է տարբեր ոլորտներում աշխատող մոտավորապես 400 մլն պրոֆեսիոնալներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



