Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՌԴ-ն ԼՂ հակամարտության գոտում նոր պատերազմ թույլ չտալու շահագրգռություն ունի. քաղաքագետ

МЕЖДУНАРОДНОЕ

 Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Վիեննայում նախորդ հանդիպման տրամաբանական  շարունակությունն էր և միտված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման նախապատրաստմանը: Հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: « Նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը ցույց է տալիս, որ հանդիպման տրամաբանությունն այն է, ինչի հիմքը դրվել էր Վիեննայում: Այսինքն, այս հանդիպումը միտված էր բանակցությունների վերսկսման նախապատրաստմանը: Շատ կարևոր է, որ ամեն ինչ արվի, որպեսզի կայունություն և կանխատեսելիություն ապահովվի սահմաններում, որը հիմք կլինի բանակցությունները վերսկսելու համար: Թե ՛Վիեննան, թե՛ Սանկտ Պետերբուրգը լուծում են աշխատանքերի նախապատրաստական մասը, որտեղ հիմնականը  դիտորդների թվի մեծացումն է և շփման գծում միջադեպերի հետաքննությունների մեխանիզմի ներդրումը: Մենք տեսանք, որ Վիեննայում նման համաձայնություն կար, սակայն  Ադրբեջանը կրկին խուսափում էր դա իրականացնել: Բայց Պետերբուրգում կրկին խոսք եղավ այդ մասին, իսկ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին հստակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, ինչի մասին խոսվում է նաև համատեղ հայտարարության մեջ»,- նշեց Մելիք-Շահնազարյանը՝ վստահություն հայտնելով, որ օրակարգում շարունակում է մնալ նաև հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը, քանի որ համատեղ հայտարարության մեջ հղում է արվում նաև  Վիեննայի պայմանավորվածություններին, որտեղ խոսք է եղել նաև այդ մեխանիզմների մասին:

Մելիք-Շահնազարյանն անդրադարձավ հնչող կարծիքներին, թե բանակցություններն արդեն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակից դուրս: Քաղաքագետի խոսքով՝ նման գնահատականները տեղին չեն, քանի որ բանակցությունները դեռ սկսված չեն, իսկ նման եռակողմ հանդիպումները՝ անկախ նրանից, թե որ կողմի միջնորդությամբ տեղի կունենան, կարող են նպաստել նրան, որ բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսվեն:

Քաղաքագետը դժվարացավ հստակ պատասխանել, թե որ լսարանի համար էր Ադրբեջանի նախագահը ՌԴ նախագահի հանդիպման ժամանակ շարունակում կրկնել, որ «հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ազատագրված տարածքներից, սակայն վստահություն հայտնեց, որ Ալիևի նման հայտարարությունները որևէ ազդեցություն չեն ունեցել հանդիպման տրամաբանության վրա: «Մենք տեսանք, որ հանդիպումից հետո եղած հայտարարությունները հիմնականում միտված էին իրավիճակի կայունացմանը և այս տրամաբանության վրա Ալիևի հայտարարություններն ազդեցություն չեն ունեցել: Բացի դա, Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության արդյունք է նաև երկրի տարածքում խոշորածավալ զորավարժությունների անցկացումը, ինչը չի կարող նպաստել խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսմանը»,- ասաց քաղաքագետը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ այսուհետև Ռուսաստանն ավելի շահագրգրված է լինելու, որպեսզի նոր պատերազմ չլինի: Քաղաքագետի կարծիքով՝ այս պահին Ռուսաստանն էլ ունի որոշակի պատասխանատվություն շփման գծում անվտանգության մակարդակը բարձրացնելու հարցում:  «Ռուսաստանն արդեն մեծ ձեռքբերում է համարում այն, որ հենց ինքն է կանխել պատերազմը, իսկ Պետերբուրգի հանդիպմանը Մոսկվան ներկայացել էր ամենաբարձր մակարդակով: Ուստի, ես կարծում եմ, որ  Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի նոր պատերազմ չսկսվի: Սա նաև Ռուսաստանի հեղինակության հարցն է»,- ընդգծեց Մելիք-Շահնազարյանը:

Նա նաև նկատեց, որ Սանկտ Պետերբուրգում թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խուսափել է ԼՂ հակամարտության թեմայով հրապարակային որևէ գնահատական հնչեցնել, սակայն, միևնույն ժամանակ, մատնանշեց այն հանգամանքը, որ հանդիպումներին հաջորդեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որում հիմնականում խոսք էր գնում շփման գծում անվտանգության մակարդակի բարձրացման հետ կապված հարցերի մասին:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества