Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանը ոչինչ չվաստակեց «Ֆորմուլա-1»-ից

СПОРТ

Ադրբեջանի կառավարությունը Բաքվում հունիսի 17-19-ին անցկացված Եվրոպա Գրան Պրի «Ֆորմուլա-1» մրցարշավի հետ կապված այդպես էլ չի հրապարակել ոչ մրցումների համար կատարած ծախսի, ոչ էլ ստացած եկամուտի չափը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը` նշելով, որ ադրբեջանական կառավարությունը նույն կերպ էր վարվել նաեւ «Եվրատեսիլ» մրցույթի, Եվրոպական խաղերի անցկացման ժամանակ` չհրապարակելով որեւէ վիճակագրություն պետբյուջեից միլիարդներ կուլ տված այդ մրցումներից ձեռք բերված եկամուտների մասին:

Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովն ավելի վաղ հայտնել էր, որ 6 կմ-ոց մրցուղու վրա ծախսվել է 12 մլն դոլար, pitstop շենքը գնելու եւ վերանորոգելու վրա` 30 մլն դոլար: Նրա խոսքով` մրցումների համար Ադրբեջանը մոտավորապես 100 մլն դոլար է ծախսել:

Սակայն ադրբեջանական եւ միջազգային ԶԼՄ-ները նշում են, որ «Ֆորմուլա-1» մրցումների համար կազմակերպող կողմին Ադրբեջանը 150 մլն դոլար է վճարել` այն 2016, 2017, 2018 թվականներին անցկացնելու համար: Բացի այդ, ըստ պայամանգրի, եթե Ադրբեջանը հրաժարվի մրցումների հետագա անցկացումից, ապա պետք է 100 մլն դոլար վճարի կազմակերպող կողմին:

Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Նեմաթ Ալիեւը «Բիզիմ յոլ» թերթին հայտնել է, որ տարբեր հաշվարկներով, «Ֆորմուլա-1»-ի վրա Ադրբեջանը 350 մլն դոլար է ծախսել, բայց գրեթե ոչինչ չի վաստակել:

Նախարար Ռահիմովը մրցումների նախօրեին լրագրողներին հայտնել էր, որ «Ֆորմուլա-1»-ի համար հանդիսատեսներին վաճառվել է 2 մլն դոլարի տոմս, ինչի միայն որոշ մասը կարող է եկամուտ համարվել:

«Ամբողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Բաքվում անցկացված երեք խոշոր միջազգային մրցումներից Ադրբեջանը ոչինչ չի վաստակել, հակառակը, միլիարդներ է կորցրել: Ներկայում մեր երկրի գլխին սեւ ամպեր են կուտակվել: Ճգնաժամը, լճացումը խիստ բացասական ազդեցություն են գործում ամբողջ ռեալ հատվածին, արտադրական բնագավառներին: Ազգային արժույթը գրեթե 100 տոկոսով արժեզրկվել է, շուկաները թանկացել են, բնակչության գնողունակությունը կտրուկ կերպով վատացել է», -նշել է նա:

Տնտեագետ-փորձագետ Գուբադ Իբադօղլուն էլ facebook-ի իր էջում գրառել է, որ այս տարվա ընթացքում երկրում անցկացվելիք խոշորամասշտաբ միջոցառումների վրա Ադրբեջանը միայն պետբյուջեից պետք է ծախսի 429,3 մլն մանաթ, որի մեծ մասը կխլի «Ֆորմուլա-1»-ը:

«Ֆորմուլա-1»-ից Ադրբեջանը ոչ միայն եկամուտ չունեցավ, այլ նաեւ չկարողացավ մեծացնել իր հեղինակությունը, ինչպես ծրագրել էր: 100-ից ավելի միջագային իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքական գործիչներ եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մրցարշավի կապակցությամբ Բաքու ժամանած հեղինակավոր անձինք Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել վերջ դնել լրագրողների, քաղաքական եւ հասարակական գործիչների դեմ քաղաքական ճնշումներին: Մասնավորապես, հունիսի 19-ին Բաքվում ունեցած համերգի ընթացքում ռեպեր Ֆարել Ուիլյամսը հարյուրավոր հանդիսատեսներին կոչ էր արել իրենց ձայները բարձրացնել ազատության պաշտպանության համար:

«Սպորտը հանուն իրավունքների» կոալիցիայի ներկայացուցիչ Ռեբեկա Վինսենտը ողջունել է Ֆարել Ուիլյամսի ելույթը՝ հաստատելով, որ կոալիցիան ռեպերին խնդրել էր իր ելույթում բարձրացնել ազատության հարցերը:

«Մենք շատ հուզված ենք Ֆարել Ուիլյամսի կոչերով: Հուսով ենք, որ համերգին մասնակցած Ադրբեջանի ղեկավարությունը լսել է այդ կոչերը եւ ազատ կարձակի շինծու մեղադրանքներով դատապարտված երիտասարդական ակտվիստներին», -ասել է նա «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը:

Բրիտանական The Guardian թերթն էլ միանգամայն քաղաքական է բնութագրել Բաքվում անցկացված «Ֆորմուլա-1» մրցարշավը:

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները գտնում են, որ պետության փողերը պետք է ծախսել ոչ նման մրցումների, այլ տնտեսական բարեփոխումների եւ բնակչության սոցիալական խնդիրների լուծման վրա:

Meydan TV հեռուստաալիքի կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Բաքվում հունիսի 17-19-ին անցկացվելիք «Ֆորմուլա-1» մրցարշավը Ադրբեջանի հեղինակությունը բարձրացնելու Իլհամ Ալիեւի վարչակարգի հերթական ձախողված նախագիծն է: Այն ներկայացվում է որպես մի նախագիծ, որը պետք է բարձրացնի երկրի եւ նրա մայրաքաղաքի հեղինակությունը, ինչպես նաեւ խթանի արտասահմանյան զբոսաշրջիկների ներհոսքը: Սակայն, «Եվրատեսիլ-2012» եւ Առաջին (եւ վերջին) Եվրոպական խաղերի վրա բազմամիլիոն եւ անգամ միլիարդավոր ծախսերն այդպես էլ չեն բերել Ադրբեջանի նկատմամբ արտասահմանյան տուրիստների հետաքրքրության աճին:

Կայքը համոզմունք է հայտնել, որ «Ֆորմուլա-1»-ը հանդիսանում է Ալիեւի ռեժիմի վոլյունտարիզմի խորհրդանիշը:

 

IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян