ԿԲ խորհրդի անդամի՝ 44 միլիոնը գերազանցող փոխառություններն ու 14 միլիոնով գնած ավտոմեքենան
ЭКОНОМИКАՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Աշոտ Մկրտչյանը նախորդ տարի իր համար նոր ավտոմեքենա է գնել՝ MAZDA 6 2.5 L մակնիշի ավտոմեքենայի համար վճարելով 14 միլիոն 500 հազար դրամ:
Այս մասին տեղեկանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2015թ-ի տարեկան հայտարարագրից:
Աշոտ Մկրտչյանը հայտարարագրել է 44 միլիոն 880 հազար 637 դրամի չափով փոխառություններ եւ 150 հազար դրամ դրամական միջոցներ:
Կենտրոնական բանկի խարհրդի անդամի պաշտոնը 2015թ-ի ընթացքում իրեն 24 միլիոն 412 հազար 535 դրամի եկամուտ է տվել: Վերջինիս ապահովագրական հատուցումները կազմել են 350 հազար դրամ:
Բացի այդ Մկրտչյանը որպես նվիրատվություն է ստացել 211 հազար 800 դրամ: Իսկ տրված փոխառություններից ստացված տոկոսներն էլ կազմել են հինգ միլիոն 408 հազար 161 դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյա