Ադրբեջանում հիվանդանոցի հոսանքազրկման պատճառով նորածիններ են մահացել
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի Սակյանի շրջանում հիվանդանոցի հոսանքազրկման պատճառով նորածին եռյակից երկուսը մահացել են ծնվելուց վեց ժամ հետո, իսկ երրորդ երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հայտնում է haqqin.az–ը:
Նախօրեին գիշերը Սալյանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում 21-ամյա Միրզաբիտա Աբդուլաեւան եռյակ է լույս աշխարհ բերել: Սակայն ծննդաբերությունից վեց ժամ հետո հիվանդանոցում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է, ինչի հետեւանքով եռյակից երկուսը, որոնք կուվեզի մեջ էին, մահացել են թթվածնային անբավարարությունից, երրորդ երեխայի վիճակն էլ ծանր է:
Միեւնույն ժամանակ, Report-ը հայտնում է, որ Սալյանի հիվանդանոցում կա էլեկտրագեներատոր, որը սակայն անսարքություն ուներ եւ չէր աշխատում:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



