Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՌԴ խոշորագույն առևտրային ցանցերն ու հայ արտահանողները քննարկում են ոլորտի մրցակցային խնդիրները

МЕЖДУНАРОДНОЕ

 Ռուսաստանի խոշորագույն առևտրային ցանցերի ղեկավարներն ու արտահանում իրականացնող հայ գործարարները Երևանում քննարկում են արտահանման ոլորտում առկա մրցակցային խնդիրները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երևանում ընթացող «Մատակարարներ և առևտրային ցանցեր. արդյունավետ համագործակցության մեխանիզմների խթանումը ԵԱՏՄ անդամ-պետություններում» թեմայով կլոր սեղան քննարկումը կազմակերպել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Միջոցառմանը մասնակցում են շուրջ 10 ռուսական առաջատար առևտրային ցանցերի ղեկավարներ ու 50-ից ավելի հայ գործարարներ:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով` իրենց կառույցը հարցումներ է իրականացրել ապրանքներ արտահանող հայ տնտեսավարողների հետ և պարզել մի շարք խոչընդոտներ` կապված ռուսական մանրածախ առևտրի ցանցեր մուտք գործելու հետ: Մյուս կողմից` ռուսական մատակարարների կողմից կան որոշակի պահանջներ, որոնց պետք է համապատասխանեն հայկական ընկերությունները: «Մի շարք հայկական ընկերություններ դժգոհել են, որ Ռուսաստանի տարածքում առևտրային ցանցերը հաճախ խոչընդոտում են իրենց մուտքը մանրածախ առևտրի ոլորտ: Իրենց հետ ուղղակի աշխատելու փոխարեն նախընտրում ե ն ապրանքները ձեռք բերել տեղական դիստիբյուտորական ընկերությունների միջնորդությամբ, որոնք էլ լրացուցիչ պայմաններ են թելադրում` բարդացնելով մատակարար-սուպերմարկետ հարաբերությունները: Բնականաբար, ապրանքի գնին ավելանում է միջնորդի մարժան, ինչն էլ ազդում է վերջնական արժեքի վրա` թանկացնելով հայկական ապրանքները ՌԴ-ում»,-ասաց Արտակ Շաբոյանը:

Բացի այդ` ըստ նրա, մատակարարների հանդեպ տարբերակված վերաբերմունք են ցուցաբերում նաև ռուսական մի շարք խոշոր առևտրային ցանցեր, որոնք կամայականորեն իջեցնում են ձեռք բերվող ապրանքների գները, ձգձգում ապրանքի դիմաց վճարումները, սուբյեկտիվ կերպով որոշում ինչպես ցուցադրել տվյալ ապրանքը իրենց խանութներում: «Առևտրային ցանցերի կողմից դրսևորվող նման վարքագիծը անբարենպաստ պայմաններ է ստեղծում` անորոշ իրավիճակի մեջ դնելով մեր արտահանող ընկերություններին: Համատեղ ջանքերով պետք է կանխարգելենք և վերացնենք այս երևույթները, քանի որ արտահանման մրցակցային խոչընդոտները լուրջ խնդիրներ են ստեղծում երկկողմ տնտեսական զարգացման հնարավորությունների առումով»,-հավելեց պաշտոնյան: Նա ավելացրեց, որ մտադիր են նման հանդիպումները դարձնել պարբերական:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա շեշտեց, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է նման քննարկումները, քանի որ դրանք թույլ են տալիս վեր հանել առկա խնդիներն ու գտնել միասնական մոտեցումներ: «Տվյալ խորհրդակցության առարկան հավասար պայմանների ստեղծումն է թե ներմուծողների, թե արտահանողների կողմից: Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից արվում են ակտիվ աշխատանքներ` փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացման ուղղությամբ: Այդ գործառույթը մաս է կազմում նաև ԵԱՏՄ-ի Հայաստանի կողմից նախարարի պորտֆելի: Այստեղ բարձրացված տարբեր խնդիրներ կարող են քննարկվել ԵԱՏՄ հարթակում թե հակամենաշնորհային քաղաքականության տեսանկյունից, թե կոնկրետ առևտրային խոչընդոտների տեսանկյունից, եթե այդպիսիք լինեն»,-նշեց նախարարը:

Վաչե Գաբրիելյանն ընդգծեց, որ իրենք պատրաստ են անհրաժեշտության դեպքում նախաձեռնել օրենսդրական կարգավորումներ, հետամուտ լինել, որ արտահողների համար ավելի դյուրին  ու կարգավորված ուղիներ լինեն այդ աշխատանքները կազմակերպու համար: «Հարկավոր է համատեղ աշխատանքով հասնել ԵԱՏՄ բոլոր երկրների համար առևտրի ու ծառայությունների միասնական սկզբունքների կանոնակարգմանն ու որոշ օրենսդրական անհամապատասխանությունների հարթմանը: Մենք շատ ուրախ կլինենք, եթե գործնական առաջարկներ ձևավորվեն այս քննարկումների արդյունքում»,-նշեց փոխվարչապետը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը կարևոր համարեց հանգամանքը, որ ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև առևտրի մեխանիզմների արդյունավետության բարձրացման չափազանց կարևոր ու արդիական թեման քննարկման է դրվում պետական գերատեսչությունների ներկայացուցիչների և Հայաստանից ու Ռուսաստանից մեծ թվով գործարարների ու ձեռնարկատերերի կողմից: «Սա թույլ կտա ընդլայնել առևտրային հարաբերություններն ու դրանք բերել նոր որակի: Եվրասիական տնտեսական միությունն առաջին հերթին ինտեգրացիա է տնտեսության ոլորտում` որը առավելություններ է ստեղծու մ իր մասնակիցների համար»,-ասաց դեսպանը: Նա նկատեց, որ անդամակցությունը ԵԱՏՄ-ին թույլ է տալիս լինել մրցունակ ու պաշտպանված համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում: Նա հիշեցրեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության աճ է գրանցվել ընթացիկ տարվա առաջին կիսամյակին:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества