Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գերմանիան մերժել է Էրդողանի վճռաբեկ հայցը

МЕЖДУНАРОДНОЕ

Գերմանիան մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` իր մասին երգիծական բանաստեղծություն գրած երգիծաբանին աջակցած գերմանական թերթի խմբագրին պատժելու պահանջով վճռաբեկ հայցը:

Վկայակոչելով թուրքական muhabir.com լրատվական կայքը, Գերմանիայի խոշորագույն Axsel Springer մեդիա խմբի ղեկավար Մաթիաս Դյոփֆները բացահայտ աջակցություն էր հայտնել Էրդողանի մասին ծաղրական բանաստեղծություն գրած եւ հեռուստաալիքներից մեկով հնչեցրած հայտնի երգիծաբան Յան Բյոհերմանին: Հակադելով այդ աջակցությանը՝ Էրդողանը Բյոհերմանի դեմ հարուցած դատական գործից հետո «նախազգուշական միջոց» ձեռնարկելու պահանջով հայց էր ներկայացրել նաեւ A xsel Springer-ի դեմ, ինչը գերմանական դատարանը մերժել էր:

Գերմանական դատարանն այս անգամ մերժել է նախորդ որոշումը բողոքարկելու մասին Էրդողանի վճռաբեկ հայցը:

Հեռուստահաղորդավար եւ երգիծաբան Յան Բյոհերմանը գերմանական ZDF հեռուստաալիքի Neo Magazin Royale երգիծական հաղորդման ժամանակ Թայիփ Էրդողանին ուղղված բանաստեղծություն է ընթերցել:

Բանաստեղծությունում թուրքական նախագահը մեղադրվում է ոչ ավանդական սեռական ուղղվածություն ունենալու, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների եւ ընդդիմության դեմ հանցագործությունների մեջ: Հեռուստահաղորդավարն իր այդ ստեղծագործությունը ներկայացրել էր որպես «զրպարտական վիրավորանքի նմուշ»:

Դրան ի պտասխան Թուրքիայի կառավարությունը Բեռլին բանավոր նոտա էր հղել` պահանջելով քրեական հետապնդում սկսել հեռուստահաղորդավարի նկատմամբ, որն, իբր, վիրավորել է Էրդողանին: Ինքը` Թուրքիայի նախագահը ապրիլի 11-ին մասնավոր կարգով հայտարարությամբ դիմել էր գերմանական Մայնց քաղաքի դատախազություն:

Նրա նկատմամբ Գերմանիայի ՔՕԳ 103-րդ` «Արտասահմանյան պետությունների մարմինների եւ ներկայացուցիչների վիրավորելը» հոդվածով քրեական գործ է հարուցվել, որով նախատեսվում է դրամական տուգանք կամ մինչեւ երեք տարի ազատազրկում:

Գերմանական Die Zeit թերթին տված հարցազրույցում երգիծաբանն ասել է, որ իր կարդացած բանաստեղծություն մեջ Էրդողանի հասցեին արված արտահայտությունները միանգամայն գտնվում են Գերմանիայում գործող օրենսդրությամբ խոսքի ազատության շրջանակում: Նա խստորեն քննադատել է Մերկելին այն բանի համար, որ Գերմանիայի վարչապետը խախտել է այդ օրենքը, փաստորեն, իր խոսքով` «ծառայություն մատուցելով Էրդողանին»:

The Spectator շաբաթաթերթի հոդվածագիր Դուգլաս Մուրեյը Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին վիրավորող 5-տողանոց բանաստեղծությունների մրցույթ էր հայտարարել որպես յուրհատուկ բողոքի ակցիա Անգելա Մերկելի կողմից գերմանացի երգիծաբան Յան Բյոհերմանի նկատմամբ դատական գործընթաց սկսելու թույլտվության դեմ:

BBC-ի թուրքական ծառայությունը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական բովանդակությամբ բանաստեղծությունների մրցույթի հաղթողը Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնն է, ով հանդիսանում է Անգլիայի իշխող պահպանողական կուսակցության առաջատար դեմքերից մեկը:

Մրցույթի հաղթողին հայտարարել է Մեծ Բրիտանիայում հրատարակվող The Spectator հանդեսի լրագրող  Դուգլաս Մյուրեյը: Նա գոհունակություն է հայտնել, որ Բորիս Ջոնսոնը մրցույթի 1000 ֆունտ ստեռլինգ դրամական պարգեւը նվիրաբերել է բարեգործական կառույցի:

«Էրդողանը կարող է բանտ նետել Թուրքիայում ընդդիմադիրներին, Մերկելը կարող է իր երկրում բանտ նետել Էրդողանին քննադատողներին, սակայն մենք Անգլիայում քնում եւ արթնանում ենք ազատ կերպով: Ոչ մի օտար ավտորիտար չի կարող ցուցում տալ մեզ, թե ինչպես մտածենք կամ ինչպես արտահայտվենք: Ոչ մի օտար դատավոր եւս չի կարող մեզ ասել, թե ինչպես զվարճանանք: Մենք դրանց կարիքը չունենք», -պարգեւի հաղթողին հայտարարելու ժամանակ ասել է Դուգլաս Մյուրեյը:

Թուրքիայի 45 գրողներ, ակադեմիկոսներ, լրագրողներ, ակտվիստներ եւ արվեստաբաններ կոչ են արել երկրի Քրեական օրենսգրքից հանել 299-րդ՝ «Նախագահին վիրավորանք» հոդվածը, որով մինչեւ 4 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում:

«Թող նախագահը բավարարվի բոլոր հայրենակիցներին պահպանություն ապահովող օրենքի ուժով», -կոչում նշել են նրանք:

«Մենք՝ ներքոստորագրյալներս, նկատի առնելով Սահմանադրական դատարանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, Վենետիկի հանձնաժողովի սկզբունքները եւ Սահմանադրության 90/5 հոդվածը, պահանջում ենք չեղարկել իրավունքին հակասող ՔՕԳ 299-րդ հոդվածը, ապահովել օրենքի գերակայությունը, նախագահի համբերությունը վեր դասել քննադատութունից եւ բավարարվել բոլոր հայրենակիցների պահպանությունն ապահովող օրենքի ուժով», -ասվում է թուրք մտավորականների կոչում:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու Եվրախորհրադարնն անհանգստություն են հայտնել Թուրքիայում ԶԼՄ-ների եւ խոսքի ազատության նկատմամբ իրավիճակով: Անկարայում ԳԴՀ-ի դեսպանը Թուրքիային կոչ է արել ապահովել մամուլի ազատությունը: Թուրքիայում խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությունների առիթով անհանգստություն է հայտնել է նաեւ ՄԱԿ-ը:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества