Արդա Թուրանի տան վրա հարձակում է իրականացվել
ОБЩЕСТВОՖուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի ավագ, Բարսելոնայի թիմի խաղացող Արդա Թուրանի` Բարսելոնայում գտնվող տան վրա հարձակում է իրականացվել: Վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, անհայտ անձինք հավկիթներ են նետել Թ ուրանի տան վրա:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի հանդիպումների շրջանակում Թուրքիայի` Իսպանիայից 3-0 հաշվով կրած պարտությունից հետո Թուրանը թուրք երկրպագուների համար թիրախի է վերածվել: Դեռևս խաղի ժամանակ լսվում էր, թե ինչպես են տիբունաներում գտնվող թուրքերը ի նշան դժգոհության սուլում ամեն անգամ, երբ գնդակը հայտնվում էր Թուրանի մոտ: Խաղից անմիջապես հետո համացանցային տարբեր գրառումներում ֆուտբոլի երկրպագուները սկսեցին քննադատություններ հնչեցնել նրա հասցեին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



