Անհայտ ֆանատը հետապնդում է Քայլի Ջեններին
ФОТОՔիմ Քարդաշյանի 18-ամյա քրոջ՝ Քայլի Ջենների մոտ նոր գլխացավանք է սկսվել: TMZ-ը գրում է, որ աստղին հետապնդում է մի ֆանատ, որը բոլորովին վերջերս փորձել է ներխուժել Քայլիի տան տարածք:

Աստղի անվտանգության աշխատակիցները հայտնում են, որ երիտասարդը բազմիցս փորձել է մտնել Քայլի Ջենների առանձնատուն:
Մի քանի անգամ այնպես է պատահել, որ տղամարդը մոտեցել է դարպասների մոտ կանգնած պահակներին ու հայտնել, որ ինքը պետք է հանդիպի Քայլիի հետ: Երբ թիկնապահները փորձել են հասկանալ թե ինչ է կատարվում, երիտասարդը փախել է:

Վերջին անգամ նման բան պատահել էր մի քանի օր առաջ, ու աստղի թիկնապահները նախընտրել են այդ մասին հայտնել ոստիկանությանը:
Աղբյուրը` NEWS.am STYLE
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
5
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...



