Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Թուրքիայի վարչապետը հայտարարել է քրդաբնակ շրջաններում ռազմական գործողությունների ավարտի մասին

МЕЖДУНАРОДНОЕ

Թուրքիայի հարավ-արեւելքում (քրդաբնակ) հակաահաբեկչական գործողություններն ավարտվել են, իշխանությունները ձեռնամուխ են եղել տարածաշրջանի վերականգնմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական կառավարության պաշտոնական կայքը, այսօր թուրքական խորհրդարանում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Թուրքիան արդեն մեկ տարուց ավելի է` Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված ազատամարտիկների դեմ ռազմական գործողություններ է անցկացնում, որին Անկարան ահաբեկչական է անվանում:

«Գործողություններն ավարտվել են, եւ այժմ մենք ձեռնամուխ ենք լինում տարածաշրջանի ֆիզիկական եւ սոցիալական նորացմանը: Բոլոր ավերված շրջանները վերականգնվելու են ամենալավ տեսքով: Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի մեր երիտասարդությունն այնտեղ լավագույն կյանք ունենա, քան սարերում (ըստ նրա` ահաբեկիչների մոտ)», -ասել է նա:

Յըլդըրըմն ասել է, որ հարավ-արեւելքում նոր գործարաններ եւ ֆաբրիկաներ կկառուցվեն, զարգացվելու է մասնավոր հատվածը, որի արտադրանքը որոշակի փուլում պետք է գնի պետությունը:

Թուրք վարչապետը նաեւ խոստացել է «հաշիվ պահանջել տարածաշրջանային իշխանություններից ահաբեկիչներին ցուցաբերած նրանց աջակցության համար»:

«Նրանց մոտ չի ստացվի ճանապարհների, զբոսայգիների, կոյուղու համար պետության հատկացրած փողերը փոխանցել ահաբեկչական կազմակերպությանը: Ամենամոտ ժամանակում մենք պատասխանատվության կենթարկենք բոլոր տեղական ղեկավարներին, որոնք այդ միջոցները չեն օգտագործել ի շահ ազգի», -ասել է Յըլդըրըմը: Նա հավելել է, որ խորհրդարանը օրենքներ կքննարկի, որոնք թույլ կտան անել դա:

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում PKK-ի դեմ պայքարի պատրվակով թուրքական զինված ուժերը դաժան ռազմական գործողություններ են անցկացրել, որի հետեւանքով ավերվել են բազմաթիվ քրդական քաղաքներ եւ բնակավայրեր, հարյուր հազարավոր քրդեր փախստական են դարձել: Դրա հետ կապված, այդ շրջանների վերականգնման համար բոլոր հարեւանների հետ հարաբերությունները փչացրած թուրքական իշխանությունները հարկադրված կլինեն խոշոր ֆինանսական միջոցներ ներդնել: 

Գերմանական Deutsche Welle ռադիոկայանը հայտնել է, որ Թուրքիայի հարավային եւ հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում անցյալ տարվա ամռանից սկսված թուրք-քրդական բախումների արդյունքում 335 հազար քրդեր փախստական են դարձել եւ հարկադրված հեռացել են իրենց տներից:

Թուրքական իշխանությունների պաշտոնական տվյալներով` անցյալ տարվա կեսից մինչ այժմ այդ բախումներում 338 քաղաքացիական անձ, այդ թվում` 78 երեխա կորցրել է կյանքը: Բախումների արդյունքում 6320 շենք եւ կառույց վնասվել են, որոնց վերականգման համար կպահանջվի 340 մլն դոլար:

Լուրջ վնաս կրած կառույցների մեջ 11 մզկիթներ եւ եկեղեցիներ կան: Քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում (Տիգրանակերտ) 500 տարուց բարձր տարիքի մզկիթ է ավերվել: Վնաս է հասցվել նաեւ Արեւելքի միակ մեծ քրիստոնեական` հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցուն: Քանդվել է նաեւ Տիգրանակերտի Հռոմեական դարաշրջանում կառուցված պատի մի հատվածը, որը պաշտպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:

Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը հայտարարել է, որ այդ բախումներում, որը շարունակվում է այսօր եւս, կոպտորեն խախտվել է 1 մլն 600 հազար մարդու իրավունքները:

Թուրքական կառավարության հրապարակած գնահատականներով, քրդերի հետ Թուրքիայի զինված ուժերի բախումների ընացքում անցյալ տարվա հուլիսից մինչ այժմ սպանվել է ուժային ստորաբաժանումների 500 աշխատակից, մոտ 5  հազար քուրդ զինյալ:

1980-ականներից PKK-ի սկսած զինված պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում մոտ 50 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества