Ինչպես են Միշոն եւ կինը տոնել ամուսնության մեկամյա հոբելյանը
ЛАЙФ2015-ի հունիսի 20-ը ռեփեր Միշոյի եւ նրա կնոջ՝ ամերիկահայ լրագրող եւ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանի համար կյանքի ամենակարեւոր եւ հիշարժան օրն է։ Հենց այդ օրը նրանք հավերժ միասին լինելու եւ իրենց կյանքի մնացած մասը իրար հետ անցկացնելու խոստում տվեցին։
Միշոն եւ Սոնան, որոնք այժմ իրենց հանգիստն են վայելում Խորվաթիայում, ամուսնության մեկամյա հոբելյանը տոնել են Ադրիատիկ ծովի ափին գտնվող Դուբրովնիկում։ Զույգը հոբելյանական երեկոն անցկացրել է քաղաքի բարձրադիր հատվածում գտնվող ռեստորանում, որտեղ զույգը ոչ միայն հիացել է բացվող անմոռանալի տեսարանով, այլեւ լուսանկարվել է։
Հիշեցնենք, որ առողջարանային հայտնի այս քաղաքում պտտվելիս զույգը լուսանկարվել է մի վայրում, որտեղ նկարահանվել են հանրահայտ «Գահերի խաղը» սերիալի մի շարք տեսարաններ։

1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
5
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...



