ԼՂՀ Նախագահը և ՀՀ ԱԱԽ քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտի փոխգործակցության հարցեր
ПОЛИТИКАԱրցախի Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գեւորգյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է Արմեն Գեւորգյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիկտոր Քոչարյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



