Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե ՀՀ իշխանություններն իրեն «պաշտոն» են խոստացել
ОБЩЕСТВО«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն իր մերձավորների շրջանում հայտարարել է, որ ՀՀ իշխանություններն իրեն «պաշտոն» են խոստացել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա ասել է, որ վերջին շրջանում պարբերաբար հանդիպել է ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ եւ քննարկել այդ հարցը: Սակայն Մ. Հակոբյանը չի ասել, թե կոնկրետ ինչ պաշտոնի մասին է խոսքը:
ԼՂՀ ՊԲ նախարարը լրագրողներից եւս թաքցնում է այդ տեղեկությունը եւ խուսափում է կոնկրետ պատասխանելուց, երբ նրանից փորձում են պարզել, թե, ի վերջո, ինքը «տեղափոխվո՞ւմ» է Հայաստան, թե՞ ոչ: «Ի՞նչ է՝ իրավունք չունե՞մ Հայաստանում աշխատելու»,- լավագույն դեպքում այսպես է պատասխանում նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



