Աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը ցանկանում է հաջողությունների հասնել ԱՄՆ-ում
СПОРТProFC վարկածով աշխարհի չեմպիոն, մրցամարտիկ Դավիթ Խաչատրյանի համար առաջնահերթ է ԱՄՆ-ում մրցամարտելը և այնտեղ որպես մարզիկ հաստատվելը:
«Վերջին մրցամարտի ժամանակ հիվանդ էի, առողջության հետ խնդիրենր ունեին, մտածում էի արագ ավարտելու մասին: Թերևս թերագնահատել էի մրցակցիս, հետո միայն հասկացա, որ պետք է մենամարտեմ մինչև վերջ: Նա պատրաստված էր լուրջ, ես իրեն միայն վերջին մի քանի օրն եմ իմացել: Վերջին 5 մենամարտերում միշտ էլ հիմնականում մրցակիցներս փոխվում էին, ես չէի հրաժարվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դավիթ Խաչատրյանը:
Վերջինիս խոսքով' իր հիմնական նպատակն ԱՄՆ մեկնելն ու այնտեղ որպես մարզիկ հաստատվելն է. «Մեր մարզաձևում իմ վարկանիշն ամենաբարձրերից մեկն է: Մեկ պարտությունն անգամ մեծ կորուստ է իմ համար: Հիմա պատրաստվում եմ մեկնել ԱՄՆ' ուսումնամարզական հավաքների: Հիմանական ծրագիրը UFC-ում մենամարտելն է: ԱՄՆ-ում աշխատանքներս դեռևս հստակ չեն: Սակայն ԱՄՆ-ում աշխատելն իմ հիմնական նպատակն է: Իմ վարկանիշն այժմ Ռուսաստանում շատ բարձր է, նույնիսկ ԱՄՆ-ում այդքան մեծ վարկանիշ ունեցող չկա: Ապագա մրցակիցների մասին խոսելով' կարող եմ ասել, որ դեռևս չգիտեմ, թե ով կլինի, բայց կցանկանայի Ջոն Ջոնսի հետ մրցել»,-շեշտեց Խաչատրյանը: