«Եվրո 2016». Լեհաստանը հաղթեց Ուկրաինային
СПОРТ«Եվրո 2016»-ի C խմբում տեղի ունեցան վերջին հանդիպումները: Ետնապահ Ուկրաինայի ընտրանին մրցեց Լեհաստանի ազգային հավաքականի հետ: «Արմենպրես»-ը հաղորդում է, Ուկրաինա-Լեհաստան հանդիպումն ավարտվել է Լեհաստանի հավաքականի հաղթանակով `1-0 հաշվով:
Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
Ուկրաինա - Պյատով, Խաչերիդի, Բուտկո, Ֆեդեցկի, Կուչեր, Ստեպանենկո, Զոզուլյա, Զինչենկո, Յարմոլենկո, Ռոտան, Կոնոպլյանկա
Լեհաստան - Ֆաբիանսկի, Պազդան, Ենջեյչիկ, Ցիոնեկ, Յոդլովեց, Կրիխովյակ, Գլիկ, Զելինսկի, Կապուստկա, Միլիկ, Լեւանդովսկի
Գլխավոր մրցավար` Սվեն Մոեն:
Լեհաստանի և Ուկրաինայի հավաքականների միջև 1-ին խաղակեսը անցավ անչափ հետաքրքրիր և դինամիկ պայքարում: Թիմերը ցուցադրեցին ակտիվ հարձակողական ֆուտբոլ: Խաղակեսը անցավ թիմերի փոխնիփոխ գրոհների նշանաբանով: Թիմերից յուրաքանչյուրը ունեցավ դարպասը գրավելու 2 իրական հնարավորություն: Հանդիպման 1-ին վտանգավոր գրոհը կազմակերպեց Լեհաստանի ընտրանին: Երիտասարդ հարձակվող Արկադյուշ Միլիկի հարվածից հետո Անդրեյ Պյատովը հիանալի գործեց դարպասում և փրկեց Ուկրաինային վերահաս գոլից: Ժամացույցը չէր հասցրել կատարել հերթական պտույտը ու կրկին վտանգավոր գր ոհը Լեհաստանինն էր: Ռոբերտ Լևանդովսկին, գնդակը ստանալով տուգանային հրապարակի կենտրոնում , մեն-մենակ մնաց դարպասապահի դեմ, սակայն նրա հարվածը բարձր ստացվեց: Ուկրաինան արժանի գրոհով պատասխանեց միայն 9-րդ րոպեին: Ալեքսանդր Զինչենկոն գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակ, որտեղ Ռոման Զոզուլիայի հարվածից հետո Լեհաստանը փրկվեց պաշտպանների օգնությամբ: Ուկրաինայի հավաքականի ամենավտանգավոր գրոհը եղավ 16-րդ րոպեին, երբ Անդրեյ Յարմոլենկոն մեն-մենակ մնաց Լուկաշ Ֆաբիանսկու առաջ և անհասկանալի կերպով շեղ հարվածեց: 1-ին կեսում թիմերը ավելին անել չարողացան և հանդերձարան գնացին 0-0 հաշվով:
2-րդ խաղակեսում Ուկրաինայի խաղը անկում ապրեց: Պաշտպանական խաղի անկումը արագորեն բերեց Ուկրաինայի հավաքականի դարպասի գրավմանը: 54-րդ րոպեին Յակուբ Բլաշիկովսկին, ստանալով փոխանցումը խաղընկերոջից, մտավ տուգանային հրապարակ և հիանալի խաբկով նպաստավոր դիրք գրավեց: Բլաշիկովսկին գեղեցիկ հարվածով գրավեց Ֆոմենկոյի թիմի դարպասը: Լեհաստանի առաջխաղացումները շարունակվեցին, և արդեն 56-րդ րոպեին գոլի հեղինակ կարող էր դառնալ Բարտոշ Կապուստկան: Երիտասարդ ֆուտբոլիստի հարվածը աննշան շեղ ստացվեց: Ուկրաինայի հավաքականը վերջին րոպեներին փորձեց կտիվանալ և խփել հեղինակության գնդակը, սակայն այդպես էլ ոչինչ անել չկարողացավ: Լեհաստանի հավաքականը տանելով 2-րդ հաղթանակը վաստակեց ընդհանուր 7 միավոր և իր խմբում զբաղեցնելով 2-րդ տեղը դուրս է գալիս 1/8 եզրափակիչ: