Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պատերազմն անխուսափելի է և դրան պետք է պատրաստ լինել տնտեսապես ու քաղաքականապես. Դավիթ Շահնազարյան.«Ժամանակ»

ПОЛИТИКА

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:

– Պարոն Շահնազարյան, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկրորդ հանդիպումը, այս անգամ, իհարկե, ՌԴ նախաձեռնությամբ էր, և դրա միայն ավարտին հրավիրվեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ ամերիկյան և ֆրանսիական կողմերը: Այդ հանդիպումից առաջ մտավախություններ կային, որ դա Վիեննայից առանձին, զուգահեռ գործընթաց կարող է լինել, որը կարող է նաև հակասել, բայց պաշտոնական հայտարարության մեջ ֆիքսվեց Վիեննայի գործընթացին հավատարիմ մնալու ձգտումը, միևնույն ժամանակ նշվեց, որ լինելու է այլ գործընթաց՝ ի հավելումն ԵԱՀԿ շրջանակի: Ձեր տպավորությունները և Ձեր գնահատականները. ին՞չ տվեց այդ հանդիպումը:

– Հարկ է ուշադրություն դարձնել, որ հանդիպումից բառացիորեն մի քանի օր առաջ տեղի ունեցան երկու կարևոր իրադարձություններ: Առաջինը՝ հանդիպումից մեկ շաբաթ առաջ ՌԴ պաշտոնական շրջանակները հայտարարեցին, որ ՌԴ-ն «Տոս-2»՝ «Սոլնցեպյոկ» բացառապես հարձակողական զենքերի երկրորդ խմբաքանակն է սկսել առաքել Ադրբեջան, նախկինում Ադրբեջանն արդեն 15 հատ ուներ, հիմա, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ստանալու է ևս 18-ը, որոնցից 6-ն արդեն Ադրբեջանում են: Երկրորդ հայտարարությունը, որ եղավ այդ հանդիպումից 3-4 օր առաջ, այն էր, որ ՌԴ-ն ամբողջությամբ ավարտել է T-90 տանկերի առաքումն Ադրբեջան, դրանք ժամանակակից տանկեր են, որից ՀՀ-ն չունի: Պատահական չէ, որ այս ամենը հայտարարվում է հենց այս հանդիպումից առաջ, դրանք պաշտոնական հայտարարություններ են:

– Եվ դրան զուգահեռ՝ չկա հայտարարություն 200 միլիոն դոլարի վարկով ՀՀ-ին զենք տրամադրելու մասին:

– Պաշտոնապես, իմ հավաստի տեղեկություններով, ըստ էության ՀՀ-ին ասվել է՝ մինչև տարվա վերջ մոռացե՛ք այդ մասին: Եվս մեկ պաշտոնական հաղորդագրություն եղավ ԵԱՀԿ-ից, որ ԵԱՀԿ-ն որևէ կապ չունի այս հանդիպման հետ: Սա աննախադեպ հայտարարություն էր, նման հանդիպումներ նախկինում էլ էին եղել, հիշենք Սոչիի հանդիպումը, բայց միայն այս անգամ հայտարարվեց այս մասին: Հանդիպումը ես երկու տեսանկյունից եմ գնահատում. մի կողմից շատ լավ՝ այն իմաստով, որ այս անգամ էլ Լավրովի պլան կոչված փաստաթուղթը չդրվեց սեղանին: Ըստ Լավրովի, այսինքն ռուսական պլանի՝ նախատեսվում է ռուս, այսպես կոչված, խաղաղարարների՝ իրականում զինուժի տեղակայում, այդ պլանը, ըստ էության, արգելափակվել էր Վիեննայի հանդիպման ընթացքում, որը ԱՄՆ-ն էր նախաձեռնել, այդ իմաստով լավ է, որ դա չդրվեց սեղանին: Ի՞նչ է տեղի ունեցել: Վիեննայի հանդիպումից հետո շփման գծի վրա կարծես թե էական խախտումներ չեն եղել, որովհետև ամերիկյան կողմն էր, ըստ էության, Վիեննայի հանդիպումից հետո ստանձնել նոր լարվածություն չստեղծելու պատասխանատվությունը շփման գծում, թեև դա իրավաբանորեն ձևակերպված չէ, բայց դա փաստ է, որն արդյունք է տվել: Հիմա այդ պատասխանատվությունը, կարելի է ասել, պաշտոնապես ստանձնել է ՌԴ-ն: Ես խորապես համոզված եմ, որ ՌԴ ինքնուրույնության աստիճանը այս հանդիպման ժամանակ բավականին ցածր է եղել, որովհետև դեռ ապրիլի առնվազն կեսերից Մոսկվայի և Վաշինգտոնի միջև միայն ԼՂ հարցով շփման ինտենսիվ խողովակ է եղել, և այդ խողովակն աշխատել է, երբ այդ խողովակով մերթընդմերթ ինչ-որ բարդություններ էին ծագում, արդեն Քերիի և Լավրովի միջև հեռախոսային զրույցներ էին լինում: Համոզված եմ, որ առնվազն ամերիկայն կողմի հետ, կարծում եմ՝ նաև ֆրանսիական կողմի հետ ամբողջովին համաձայնեցված է եղել Սանկտ Պետերբուրգի հանդիպումը, և պատասխանատվությունը փոխանցվել է ՌԴ-ին:

… Ադրբեջանն իր դիրքորոշումը չի փոխում, և իրականում քանի որ այն, ինչ տեղի է ունեցել ապրիլին, ես բազմիցս ասել եմ, դա ադրբեջանառուսական համատեղ միջոցառում էր, որը պետք է կյանքի կոչեր Լավրովի պլանը, երևի ճիշտ կլիներ, որ սեղանի մի կողմում նստեր Ս. Սարգսյանը, իսկ դիմացը նստեին Պուտինն ու Ալիևը՝ որպես այս գործում գործընկերներ:

– Բայց փոխարենը Լավրովն էր Ս. Սարգսյանի կողքին նստած:

– Ի՞նչ հետևություններ պետք է անի Հայաստանը. Չնայած այն հանգամանքին, որ մի քանի օր առաջ  Սանկտ Պետերբուրգում այդ մեծ համաժողովին Պուտինը Արևմուտքին ցույց տվեց սպիտակ դրոշի ծայրը, ըստ էության, դա հայտարարություն էր, որ ինձ հնարավորություն տվեք, որպեսզի ես իմ արժանապատվությունը ներսում՝ Ռուսաստանում փրկելով՝ կարողանամ ձեզ հետ արդեն սկսել համագործակցություն. գիտե՞ք ինչ է նշանակում Պուտինի համար ընդունելը, որ ինքը տարածաշրջանային գերտերություն է, և աշխարհում կա միայն մի գերպետություն, դա Միացյալ Նահանգներն է, ասել, որ Եվրոպայի հետ ուզում է համագործակցել: Ինչևէ, հիմա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը և այն, ինչ կատարվում է դրա շուրջ, պետք է դիտարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների ենթատեքստում և պատրաստ լինել, որ Ռուսաստանն Ադրբեջանի ձեռքերով նորից փորձելու է գործողության մեջ դնել Լավրովի պլանը: Եվ այս անգամ անակնկալի չգալու համար, ինչպես դա տեղի ունեցավ ապրիլին, եկեք դադարենք պատրաստվել նախորդ պատերազմներին, ապրիլը ցույց տվեց, որ մենք պատրաստվում էինք 90-ականների պատերազմներին, որովհետև առաջիկա բախումները կամ առաջիկա պատերազմի նոր շրջանը, որ կարծում եմ անխուսափելի է, նման չի լինելու նույնիսկ ապրիլյան պատերազմին, և դրան մենք պետք է պատրաստ լինենք թե՛ քաղաքականապես, թե՛ ռազմական առումով, թե՛ տնտեսական և աշխարհաքաղաքական առումներով, կարծում եմ՝ հնարավոր չի լինելու դրանից խուսափել: Ավելացնեմ նաև, որ հասարակությունը այս ապրիլյան պատերազմից հետո սկսել է պարզ ընկալել միմյանց հետ կապված երկու ճշմարտություն՝ որ Ռուսաստանը մեզ համար ոչ բարեկամ երկիր է, ես մեղմ եմ ասում, և երկրորդ, որ ապրիլյան պատերազմը 2013թ. սեպտեմբերի 3-ին ընդունված որոշման ուղղակի հետևանք է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами