Սահմանին զոհված Կարեն Հովհաննիսյանին հողին հանձնեցին զինվորական կարգով
ВИДЕОՇահումյանի երկրորդ գերեզմանատանը այսօր՝ օգոստոսի 14-ին, զինվորական կարգով հողին հանձնեցին երկու օր առաջ մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհված` 23-ամյա Կարեն Հովհաննիսյանի մարմինը։
Արարողությանը ներկա էին նաեւ Կարենի ծառայակիցները, հրամանատարական կազմը։
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Կարենին հետմահու շնորհված «Մարտական ծառայություն» մեդալը հանձնվեց զոհված զինծառայողների ծնողներին։
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Կարեն Հովհաննիսյանը պետք է զորացրվեր դեկտեմբերի 25-ին, սակայն oգոտոսի 12-ին ԼՂՀ մարտական դիրքերից մեկում զոհվել էր հակառակորդի կրակոցից: Նրա հոգեհանգստի արարողությանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



