Օլեգ Աղասյանը 18 միլիոնը տոկոսով է տվել
ЭКОНОМИКАԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանի 2015թ-ի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։
Ըստ հայտարարագրի՝ ԿԲ խորհրդի անդամը նախորդ տարի 14 միլիոն դրամ ու 10 հազար ԱՄՆ դոլար է պարտքով տվել։ Իսկ իր կինը՝ Մարիա Թորոսյանը՝ ութ միլիոն 100 հազար դրամ։
Օլեգ Աղասյանի դրամական միջոցները 2015թ-ին կազմել են չորս միլիոն 120 հազար 490 դրամ, 4 հազար 500 եվրո, 450 ԱՄՆ դոլար եւ 22 հազար 722 ԽՍՀՄ ռուբլի։ Կնոջ դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին զրոյացված էին, իսկ տարեվերջին դարձել են 300 հազար դրամ։
Աղասյանի մեկ տարվա աշխատավարձը կազմել է գրեթե 24 միլիոն դրամ, ապահովագրական հատուցումները՝ 349 հազար 500 դրամ, իսկ տրված փոխառություններից ստացված տոկոսներն էլ՝ երկու միլիոն 947 հազար 427 դրամ։
Վերջինիս կնոջ եկամուտներն էլ գոյացել են տրված փոխառություններից ստացված տոկոսից եւ կազմել մեկ միլիոն 567 հազար 861 դրամ։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան