«Լեքսուս»-ը բախվել է քարերին. 24-ամյա վարորդին փրկարարները մոտեցրել են շտապօգնության մեքենային
ОБЩЕСТВОՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 05.03-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Lexus RX» մակնիշի 34 QS 531 պ/հ (վարորդ` 24-ամյա Լ. Թ. ) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել քարերին:
Հրշեջ-փրկարարները Լ. Թ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է է Վանաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները Լ. Թ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
4
Рубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на пере...
5
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...



