«Եվրո 2016» . E խմբում հայտնի կդառնա 2-րդ հաջողակը
СПОРТ«Եվրո 2016»-ի խմբային փուլը եզրափակում են E խմբի հանդիպումները: Վերջին 2 դիմակայություններում այսօր կմրցեն Իտալիա-Իռլանդիա, Շվեդիա-Բելգիա զույգերը:
«Արմենպրես»-ը ներկայացնում է 2 խաղերի նախախաղային տեսությունը:
Իտալիա-Իռլանդիա: Եվրոպայի առաջնությունում Իտալիայի հավաքականը ամենադիտարժան և ամենահետաքրքիր ֆուտբոլ ցուցադրող հավաքականներից է: Իտալիան ոչ միայն կարողացավ իր խմբում գրվել 1-ին տեղը, այլև ամենաշուտը պարզեց իր մրցակցին «Եվրո 2016»-ի 1/8 եզրափակիչում: «Սկուադրա աձուրան» ուժերը կչափի Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանու հետ: Իսկ մինչ այդ խաղը իտալացիները խմբային փուլի վերջին տուրում ուժերը կչափեն Իռլանդիայի ընտրանու հետ: Մարտին Օ' Նիլի ֆուտբոլիստները ունեն իրենց ակտիվում ընդամենը մեկ միավոր, և այս խաղում անպայման հաղթանակի խնդիր ունեն: Իռլանդիայի համար չափազանց բարդ կլինի հաղթել Իտալիային նույնիսկ այն դեպում, երբ Իտալիային ոչինչ անհրաժեշտ չէ: Իռլանդիայի հետագա ճակատագիրը կախված է նաև խմբի մյուս թիմերի ցուցադրած արդյունքներից:
Իտալիա-Իռլանդիա հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին:
… Իտալիայի և Իռլանդիայի հավաքակնները միմյանց դեմ անցկացրել են 13 հանդիպում: Զույգի անվիճելի առաջատարը Իտալիայի ընտրանին է: Սկուդարա աձուրան կարողացել է հանդիպումներից 8-ը ավարտել հաղթանակով: Իռլանդիայի ազգային ընտրանին իր տիտղոսակիր մրցակցի նկատմամբ տոնել է 2 հաղթանակ: Թիմերի մասնակցությամբ ևս 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Իռլանդիայի ընտրանին իր հաղթանակներից առաջինը տարել է 1994 թվականի աշխարհի առաջնության ժամանակ: Նյու Ջերսիում Իռլանդիան առավելության է հասել նվազագույն 1-0 հաշվով: Իսկ առահասարակ թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել է 1970 թվականին և ավարտվել է իտալացիների խոշոր 3-0 հաշվով հաղթանակով: Իտալիան այս հանդիպումներում դարձել է 20 գոլի հեղինակ՝ սեփականն ընդունելով ընդամենը 9 գնդակ:
Շվեդիա-Բելգիա: Շվեդիայի ազգային հավաքականը Եվրոպայի այս առաջնությունում իր հնարավորություններից ցածր է հանդես գալիս: Ընտրական E խմբում առկա երկու միանշանակ ֆավորիտներին` Իտալիային և Բելգիային եթե հանենք, ապա Շվեդիան պետք է խնդիրներ չունենար Իռլանդիայի հավաքականի դեմ 3-րդ տեղի համար պայքարում: Ինպես թիմերի միջև խաղը ցույց տվեց, սպասելիքները և իրականությունը այդքան էլ չէին համընկնում: Շվեդիան միայն հրաշքով վաստակեց մեկ միավոր: Հենց այդ միավորին ապավինելով՝ Շվեդիան ամեն ինչ պետք է անի Բելգիայի ընտրանու հետ խաղը հաղթական ավարտի հարցնելու համար: Բելգիացիները ևս խմբային փուլն սկսեցին պարտությամբ: Իտալիայի ընտրանին վստահ առավելության հասավ Բելգիայի նկատմամբ: Մարկ Վիլմոտսի սաները Իռլանդիայի հետ դիմակայույթանը ցույց տվեցին իրենց իրական կարգը: Իռլանդիան զիջեց երեք գնդակի տարբերությամբ: Բելգիան ունի 3 միավոր և իրեն ապահովագրելու համար անպայման պետք է հաղթի:
Թիմերի միջև հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:
… Շվեդիայի եւ Բելգիայի հավաքականների միջև առաջին խաղը տեղի է ունեցել 1908 թվականին: Ընկերական այդ խաղում հաղթանակ են տոնել բելգիացիները: Դրանից հետո զույգը հանդիպել է 13 անգամ: Ընդհանուր առմամբ, 7 խաղում հաղթել են բելգիացիները, 5-ում ՝ շվեդները: 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Չնայած պակաս հաղթանակներին՝ շվեդներն ավելի շատ գոլ են խփել բելգիացիների դարպասը՝ 30, ընդունած 22-ի դիմաց: Ամենախոշոր հաշիվը գրանցվել է 1924-ի Օլիմպիական խաղերի ժամանակ, երբ շվեդները հաղթել են 8:1 հաշվով: