Նանե Արզումանյանը՝ ֆիլմում գլխավոր դեր ստանձնելու առաջարկի և նոր՝ մարզական հեռուստահաղորդում վարելու մասին
ЛАЙФՇուտով հաղորդավարուհի Նանե Արզումանյանը կներկայացնի նոր նախագիծ՝ 2 ROUND-ը, որի գաղափարը «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանինն է:
Past.am-ի հետ զրույցում հաղորդավարուհին նշեց, որ առաջարկն ընդունել է, որովհետև հաղորդումը տարբերվում է մինչ այս իր վարած հաղորդումներից ՝ «Անկեղծության ժամ»-ից և «Առանց դիմակի»-ից:
Բացի այդ, ըստ Նանեի, մեծ պատասխանատվություն է, երբ քեզ վստահում են միանգամայն նոր՝ մարզական հաղորդաշար, նշանակում է՝ պետք է հնարավոր մասնագիտական ներուժը գործադրել, որպեսզի կարողանաս արդարացնել լսարանի սպասումները:
«Հաղորդումը և՛ հեռուստաընկերությամբ կլինի եթերում, և՛ կունենա ինտերնետային տարբերակ»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ դեռ չմանրամասնելով, թե որ հեռուստաընկերությամբ նախագիծը եթեր կհեռարձակվի:
Վերջին շրջանում Նանե Արզումանյանն իր ուժերը փորձեց նաև հեռուստասերիալում: Նա խոստովանեց, որ նկարահանման առաջարկն իր համար անակնկալ էր, հատկապես, երբ վստահվել է գլխավոր դեր:
«Երբեք չեմ մտածել, որ մի օր հանդես կգամ որպես դերասանուհի, որովհետև ինձ համար հաղորդավարությունը մասնագիտականից զատ՝ ուղղակի ապրելակերպ է դարձել: Կերպարս իմ անունը կրող հայտնի դերասանուհի Նանեն է, որը միայնակ հասնում է հայտնիության, պայքարում է հանուն սիրո, կյանքի և ընդդեմ դավաճանության, հիասթափության՝ փորձելով չընկնել»,-ասաց հաղորդավարուհին:
Անդրադառնալով ֆիլմում կամ սերիալում նկարահանվելու նոր առաջարկներին՝ Նանե Արզումանյանը հայտնեց, որ կրկին գլխավոր հերոսուհուն պետք է մարմնավորի: Ըստ նրա՝ ամեն առաջարկ ստանալուց մեծ պատասխանատվություն է ավելանում, որովհետև պետք է կարողանալ այնպես հանդես գալ, որպեսզի կերպարի ասելիքը ճիշտ մատուցվի: Նանեի խոսքով՝ նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումները կսկսվեն օգոստոսին:
Լևոն Փանոսյան
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



