«Եվրո 2016». Իսլանդական հեքիաթը իրականություն դարձավ
СПОРТ«Եվրո 2016»-ում ավարտվեց պայքարը F խմբում: «Պարկ դե Պրենս»-ում հանդիպեցին Իսլանդիայի և Ավստրիայի հավաքականները: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով հօգուտ Իսլանդիայի:
Իսլանդիա. Հալդորսոն, Սեւարսոն, Ռագնար Սիգուրդսոն, Արնասոն, Սկուլասոն, Գուդմունդսոն, Գունարսոն, Գիլֆի Տոր Սիգուրդսոն, Բյարնասոն, Սիգտորսոն, Բոդվարսոն
Ավստրիա. Ալմեր, Ֆուքս, Պյոդլ, Խինտերեգեր, Դրագովիչ, Իլզանկեր, Բաումգարտլինգեր, Արնաուտովիչ, Ալաբա, Կլյայն, Զաբիտցեր
Գլխավոր մրցավար` Շիմոն Մարչինյակ:
Իսլանդական հեքիաթը շարունակվեց Ավստիայի հավաքականի հետ հանդիպման 1-ին խաղակեսում: Ավստրիան, ինչպես բնորոշ է հանդիպման ֆավորիտին, տիրեց տարածքային առավելությանը հենց խաղի սկզբից: Իսկ խաղը` սկսվեց այսպես. արդեն 2-րդ րոպեին Ավստիայի հավաքականը կարող էր գնդակը դուրս բերել սեփական դարպասից: Գուգմունդսոնի հարվածից հետո գնդակը գտավ դարպասի 2 ձողերի խաչման կետը: Ավստրիան փրկվեց: Ավստրիացիները պատասխանեցին Արանուտովիչի պրեսինգով: Նա ստիպեց Հալդորսոնին սխալվել, սակայն դարպասապահը վերջին վայրկանին ուղղեց սխալը: Ավստրիան վերահսկեց գնդակի տեղ աշարժը, սակայն գոլի հեղինակը Իսլանդացիներն էին: Հանդիպման 18-րդ րոպեին Յոն Դադի Բոդվարսոնը ստանալով թիմակցի եզրային նետումը ` գնդակը ուղարկեց Ավստրայի դարպասը` 1-0: Ավստրիացիները 1-ին կեսում շարունակեցին ակտիվ ֆուտբոլ խաղալ և գոհները հաջորդում էին մեկը մյուսին: Մարկո Արնաուտովիչը հերթական 2 հնարավորությունները կորցրեց 29 և 30-րդ րոպեներին: Ավստրիան 1-ին կեսում ստացավ հաշիվը հավասարեցնելու հիանալի հնարավորություն: 30-րդ րոպեին Արի Սկուլասոնը խախտեց խաղի կանոնները Դավիդ Ալաբայի հետ պայքարում, և մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված: Գնդակի ն մոտեցավ Ալեքսանդր Դրագովիչը, սակայն Իսլադնիայի հավաքականի դարպասապահը «Եվրո 2016»-ում 2-րդ անգամ հաջողակ դուրս եկավ: Ավստրիացու հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին: Խաղակեսն այդպել էլ ավարտվեց` 1-0 հօգուտ Իսլանդիայի:
Ավստրիայի հավաքականը հանդերձարանից վերադարձավ հեղափոխական տրամադրությամբ: 52-րդ րոպեին Զաբիցերի հարվածից հետո Իսլանդացի պաշտպանները փարկեցին գնդակի ճանապարհը և փրկեցին իրենց թիմին: Ավստրիան իր նպատակին հասավ 60-րդ րոպեին. Ալեսանդրո Շոպֆը հավասարեցրեց խաղի հաշիվը: Ավստրիան սկսեց ավելի հանգիստ շնչել: Իսլանդիայի հավաքականը հերթական վտանգավոր գրոհը կազմակերպեց 67-րդ րոպեին, սակայն Ավստրիայի բախտը բերեց: Ալեսանդրո Շոպֆը հերթական հիանալի շանսը ստացավ 72-րդ րոպեին: Վերջինս մեն-մենակ մնալով դարպասապահի դեմ՝ չկարողացավ գրավել դարպասÕ ¨: Դավիդ Ալաբան 2-րդ կեսում իր մասին հիշեցրեց տուգանային հարվածով: Նրա հուժկու հարվածը Հալդորսոնը հետ մղեց 80-րդ րոպեին: Ավստրիան վերջին րոպեին հակագրոհ բաց թողեց և Իսլանդիան վերջակետ դրեց այս հանդիպմանը. գոլի հեղինակը Տրուստասոնն էր: Իսլանդիան հաղթեց 2-1 հաշվով: Իսլանդիայի հավաքականը գրավեց խմբում 2-րդ հորիզոնականը և շարունակում է պայքարը: Ավստրիայի հավաքականը լքեց «Եվրո 2016»-ը: