Հայաստանի լեռներում ռուսական ռազմակայանի կապավորները յուրացնում են նոր տեխնիկան
ОБЩЕСТВОՀայաստանի ռուսական ռազմակայանում կապի ստորաբաժանումների դաշտային պարապմունքներ են սկսվել Կամխուտ բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում: Պարապմունքները կապի պետի ղեկավարությամբ անցկացվում են կապի արդիական նմուշներով եւ կշարունակվեն երկու շաբաթ:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, գործնական պարապմունքների ընթացքում զինծառայողները յուրացնում են «Աուրիգա-1,2B» կապի համալիրները եւ Ռ-149-Լ1 կապի կայանները «ԿամԱԶ» ավտոմեքենայի բազայի վրա:
«Զորամիավորումը համակարգչայնացված նոր արդիական կապի միջոցներով վերազինումը թույլ Է տալիս 30 տոկոսով կրճատել նոր ժամանած կապավորների կողմից առաջադրանքների կատարման ժամանակը»,- ասված Է ծառայության հաղորդագրության մեջ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



