Պետք է համաձակ, ոչ ստանդարտ քայլեր իրականացնենք երկրի տնտեսությունը զարգացնելու համար. ՀՀ վարչապետ
ЭКОНОМИКАՀՀ
Այդ մասին Լոռու մարզ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Միայն այս տարի կառավարությունը Համաշխարհային բանկի ծրագրերով մոտ 30 միլիոն դոլարի ճանապարհաշինա կան աշխատանքներ է իրականացնում: Դրանով միմյանց ենք կապում համայնքները, զարգացնում ենթակառուցվածքները, ինչը նաև կնպաստի գործարարարության, գյուզատնտնտեսության զարգացմանը: Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհին ենք: Պետք է համաձակ, ոչ ստանդարտ քայլեր իրականացնենք՝ երկրի տնտեսությունը զարգացնելու համար»,- աաց գործադիրի ղեկավարը:
Միաժամանակ, վարչապետը նշեց, որ համայնքներում կան բազմաթիվ խնդիրներ, որոնցից կառավարությունն ընտրում է հրատապները և փորձում լուծում տալ: ՀՀ Նախագահի հանձնարարությամբ կառավարության կողմից իրականացվում են հրատապ խնդիրների՝ ճանապարհների կառուցման, ջրամատակարարման, դպրոցների հիմնանորոգման մի շարք աշխատանքներ: «Մենք պետք է փորձենք ազգաբնակչության համար հրատապ մյուս խնդիրներին ևս առաջիկա 2-3 տարիների ընթացքում լուծում տանք: Բոլորն էլ հասկանում են, որ դա կապված է ֆինանսական մեծ ռեսուրսների հետ, բայց կառավարությո ւնը կամաց-կամաց այդ խնդիրները լուծելու է: Համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նկատեցի, որ խնդիրների լուծման ուղղությամբ կա տեղաշարժ, ակնհայտ է, որ խնդիրները լուծվում են: Դա կառավարության պարտքն է և մենք առաջիկա մի քանի տարիների ընթացքում փորձելու ենք լուծել բոլոր խնդիրները»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Լոռու մարզում վարչապետը ծանոթացավ Ագարակից մինչև Օձուն ձգվող 40 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինաշխատանքների ընթացքին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն ընթացիկ տարվա նոյեմբերին: Լայնածավալ այս ծրագրի կյանքի կոչման համար հատկացվել է 3 միլիարդ 450 մլն դրամ: Բարձրակարգ ճանապարհը միմյանց կկապի Ստեփանավանի տարածաշրջանի միանգամից 12 համայնք: