«Շիրակի»-ին են միացել երկու կոտ դ'իվուարցի ֆուտբոլիստներ
СПОРТԿենտրոնական պաշտպան Մուհամեդ Լամինե Դումույան պայմանագիր է կնքել Գյումրիի «Շիրակի»-ի հետ: Նախկինում Դումույան հանդես է եկել Կոտ դ'Իվուարի մի շարք ակումբներում՝ «Ասֆա», «Յուվենտուս Դալեպե», «Աֆրիկա Սպորտս», «Գոգնոա», «Բինգերվիլ», ինչպես նաև Նորվեգիայի առաջին դիվիզիոնը ներկայացնող «Ուլենսակեր-Կիսա Իլ» ա կումբում։ Հարձակվողական ոճի կիսապաշտպան Կլաուդիո Ֆրանկ Իսմայիլ Բրուն ևս կմիանա «Շիրակ»-ին։ Բրուն հանդես է եկել Կոտ դ'Իվուարի «Ասֆա» ակումբում, ինչպես նաև Բենինը ներկայացնող «Ռեքունզ» թիմում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է «Շիրակի»-ի պաշտոնական կայքը:
Երկու ֆուտբոլիստներն էլ 21 տարեկան են: Երկու ֆուտբոլիսնտերի պայմանագրերն էլ նախատեսված են մինչև 2017թ. հուլիսի 31-ը։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



