Յուրա Մովսիսյանի խաղի գնահատականը
СПОРТRslsoapbox.com-ը «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղը «Նյու Յորք Ռեդ Բուլզի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի մրցավեճում 10 բալային համակարգով գնահատել է 7.5 միավոր:
«Մովսիսյանի վճռական խաղը յուրօրինակ խթանիչ է դարձել «Ռեալ Սոլթ Լեյքի» համար, ինչի շնորհիվ թիմը չհանձնվեց եւ հասավ կամային հաղթանակի: Յուրայի խփած գոլն արդար պարգեւատրում եղավ ներդրած մեծ ջանքերի համար»,- Մովսիսյանի մասին գրում է կայքը:
Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքը» կամային հաղթանակ էր տարել 2:1 հաշվով, իսկ Մովսիսյանը 65-րդ րոպեին հավասարեցրել էր հաշիվը՝ գոլի հեղինակ դառնալով երկրորդ խաղում անընդմեջ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



