ՌԴ ՊՆ-ն հերքել է Ռաքքայում ռուս զինծառայողների զոհվելու լուրերը
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի Ռաքքա նահանգում ռուս զինծառայողների զոհվելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնեշնիկովը:
«Միակ հարցը, որ մեզ մոտ ծագում է, այն է` ինչպես է ստացվում, որ նույն լուսանկարները համարյա միաժամանակ հայտնվում են «Իսլամական պետության» կայքում և ուկրաինացի հակառուսական քարոզիչների մոտ»,- ասել է նա:
Ավելի վաղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կայքում, ինչպես նաև ուկրաինական մի շարք լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկատվություն այն մասին, որ ԻՊ-ի կենտրոն Ռաքքա քաղաքի մոտակայքում մարտական գործողությունների ընթացքում ռուս զինծառայողներ են զոհվել:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



