Ереван, 04.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Արդեն 7 տարի է, բայց առաջին օրվա ցավն եմ զգում. «Որոգայթի» Գոքորի մայրը՝ ճակատագրական օրվա և որդու երազանքների մասին

ФОТО

Aysor.am-ը գրում է.

Ուղիղ 7 տարի առաջ հունիսի 22-ին ողբերգական վթարի հետևանքով խզվեց երկու երիտասարդների կյանքի ուղին. Այդ ժամանակ ամենաբարձր վարկանիշն ունեցող «Որոգայթ» սերիալի առանցքային հերոսներից Գոքորին մարմնավորող Գեղամ Խանդիլյանն ու Գարիկի դերակատար Արամ Միսկարյանն ավտովթարի զոհ դարձան: Ծնողի համար որդու կորուստը ցավի նույն ուժգնությունն ունի՝ լինի մեկ օր անց, թե՝ մի քանի տարի:

«Արդեն 7 տարի է, բայց առաջին օրվա ցավն եմ զգում: Ամբողջ օրն իր հետ «խոսել» եմ, լացել, հիշել այդ օրվա մանրամասները… Տանը չէր գիշերել, առավոտյան եկավ, ցանկացա սուրճ պատրաստել իր համար, կյանքում առաջին անգամ հրաժարվեց: Ասեց՝ մամ, էսօր լավ չեմ զգում: Անհանգստացա, ասացի՝ Գեղամ ջան, մի տեսակ կանխազգացում ունեմ, վախենում եմ, անհանգստանում եմ քեզ համար, ասաց՝ լավ կլինի ամեն ինչ, մի մտածի… Ու գնաց նկարահանման հրապարակ»,-Aysor.am-ի հետ զրույցում վերհիշեց Անահիտ Խաչատրյանը՝ Գեղամ Խանդիլյանի մայրը:

Բայց ժամեր անց վերադարձել է տուն, քանի որ ընկերն ու խաղընկերը՝ Գարիկի դերակատար Արամ Միսկարյանը, նկարահանման հրապարակ չէր գնում, պետք էր նրան համոզել ու տանել: «Արամը ռեժիսորի հետ մի-փոքր ընդհարում էր ունեցել, Ռոման Մուշեղյանն էլ (ռեժիսոր հեղ.) Գեղամին խնդրել էր, որ Արամին համոզի ու բերի, վստահ էր, որ նրան կլսի: Արամին ասել էր, որ ժամը 16:00-ին մեր տուն գա: Եկավ տուն գրիմը դեմքին, լսեցի, որ սենյակում հեռախոսով ասում էր, որ գործ ունեն Հոկտեմբերյանում: Ու քանի որ դրանից օրեր առաջ իր մեքենայի լուսարձակը վնասել էր, իրենց ետևից իր մեքենայով եկել էր այդ դատավորի տղան, ով էլ նրանց տարել է Հոկտեմբերյան: Ես հետո իմացա, որ գնացել են, գիտեի, թե նկարահանման են»,-նշեց մեր զրուցակիցը:

Ըստ լրատվամիջոցների՝ տղաները ոգելից խմիչքի ազդեցության տակ են եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Սակայն տիկին Անահիտը մինչ այսօր շարունակում է հերքել այդ վարկածը: Դրա համար ունի ապացույցներ, փաստարկներ: «Ես գնացել եմ այն հաստատություն, որտեղ իրենք նստել ու հաց են կերել: Կտրոնները բերեցին, ոչ մի ոգելից խմիչք ներառված չէր… «Սուր անկյուն» հաղորդաշարի «Հատուկ դեպքերով» ցույց տվեցին, իբր Գեղամը հարբած է եղել, «զոռով» ցանկացել է ղեկին նստել ու ստիպված տեղի են տվել: Ո՛չ, նման բան չկա, դա սխալ մեկնաբանություն էր: Պատմությունն այսպես է եղել. իրենք գնացել են, սպասել այն մարդուն, ում հետ պայմանավորված են եղել, բայց նա այդպես էլ չի եկել: Գեղամն ու Արամը մի քիչ բիլիարդ են խաղացել, երբ իջել են, տեսել են մեքենայի վարորդը՝ Էդգարը, ով դատավորի տղա է, վարորդի կողքի նստատեղին է նստած ու ասել է՝ մրսում եմ, լավ չեմ զգում, չեմ կարող վարել մեքենան: Եվ դա հունիս ամսին, երբ դրսում 35 աստիճան շոգ էր: Գեղամը չի ցանկացել մեքենան վարել, բայց դե ստիպված է եղել… Գիտեք, մենք բոլոր հետքերով գնացել ենք, մեզ շատ բաներ ցույց տվեցին ու ասացին, բայց քանի որ Հայաստանում արդարություն չկա, գործի մեջ պատմությունն ամբողջովին փոխված էր, նույնիսկ՝ դիրահերձարանի տվածը: Այդպես էլ փակվեց… Ես իմ ցավը չէի թողնելու և հետևելու իրենց կեղտոտ գործերին: Նույնիսկ չգիտեմ, թե այդ ամենից հետո ինչ հանգամանքներում է հենց Էդգարը գնել Գեղամի խանութի հասանելիք մասն ու տիրել դրան: Ինչ ասեմ, Աստված ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ կտեսնի»,- մանրամասնեց նա:

Երեք ուղևորներից միայն մեկի՝ ավտոմեքենայի տիրոջ «բախտն է բերել»: Վերջինս, թեև որոշակի վնասվածքներով, բայց փրկվել է: «Նա ասում է, թե քնած է եղել, չգիտի՝ ինչ է տեղի ունեցել վթարի պահին, բայց բենզալցակայանի աշխատակիցները, որտեղ տղաները մեքենան լիցքավորել են ու դրանից 5 րոպե անց վթարն է եղել, մեզ հետ զրույցում ասել են, որ մեքենայում քնած մարդ չի եղել: Երեքն էլ արթուն էին, երաժշտություն էին լսում, Գեղամն էլ, հանգիստ մեքենան վարելով, գնաց: Այդ ինչպե՞ս եղավ, որ առաջին օրն ասում ես, որ մեքենայից դուրս ես թռել, նույնիսկ բղավել՝ Գեղամին հանկարծ բան չպատահի, երկրորդ օրը հայտարարում, թե քնած ես եղել, ոչնչից տեղյակ չես… Ուղղակի դատավորի տղա է, հայրն ամեն կերպ փրկեց ու նման պատմություն հորինեց: Չէ՞ որ հացեր են առաջանում՝ ինչի՞ չի կարողացել իր ավտոմեքենան վարել ու ուրիշին է տվել: Ինչ վերաբերում է վթարին, ապա այդ ճանապարհը միշտ էլ մնում է վտանգավոր, շատ վթարներ են լինում այդտեղ ու նույն կարգի, հատկապես՝ ուշ ժամերին»,-ընդգծեց Գեղամի մայրիկը:

Որդեկորույս մոր համար վիրավորական էր այն հանգամանքը, որ ավտոմեքենայի սեփականատիրոջ հայրը՝ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանն, այդ ամենից հետո իրենցից 4000 դոլար էր պահանջել.

«Նա մի քանի ամիս դատական քաշքշուկի մեջ պահեց, իրենց մեքենայի գումարն էր ուզում: Անգամ իրավապահներն էին զարմացել, որ երկու այդպիսի սիրված տղաներ էին մահացել, բայց կարևորը մեքենան էր: Գիտեին, որ ես ի վերջո կհասնեի արդարությանն ու ետ վերցրեցին իրենց պահանջը»:

Թեև օրն ուրախ չէր, սակայն տիկին Անահիտի հետ փորձեցինք հիշողության գիրկը գնալ. «Գեղամս ջիգյարով էր, խելացի, խղճով: Հրաշալի գրականություն գիտեր, պատմություն, դիցաբանություն: Ավանգարդ ջազի ու ֆուտբոլի սիրահար էր: Հենց աշխատավարձը ստանում էր, գնում էր որբանոցներ, ծերանոցներ: Մեծ սեր ուներ կենդանիների նկատմամբ, եթե դրսում վիրավոր շուն տեսներ, կտաներ բժշկի, կբուժեր: Շատ շուտ էր հուզվում, երբ անարդարություն էր տեսնում: Կինոյում նա չէր խաղում, ինքը հենց այդպիսին էր»:

Տիկին Անահիտի խոսքով՝ հոլիվուդյան ռեժիսոր-դերասան Մել Գիպսոնը «Վարդանանք» վեպը ֆիլմի վերածելու ցանկություն ուներ: Նա Ամերիկայում նկատել էր «Որոգայթ» ֆիլմն ու Գեղամին հրավիրել նկարահանման: «Հոգեհանգստի արարողության օրը ԱՄՆ-ի դեսպանատնից մեր տուն զանգահարեցին ու ասացին, որ Գեղամ Խանդիլյանը Մել Գիպսոնի կողմից ԱՄՆ մեկնելու կանչ ունի, բայց… Շատ հրավերներ ուներ այնտեղից, սեպտեմբերին էլ պետք է մեկներ նկարահանվելու գովազդներում… Չհասցրեց…»,-արտասվելով հիշեց նա:

Ընտանիք կազմելու հարցում չէր շտապում, ուզում էր որպես դերասան կայանալ, կարիերա ստեղծել ու նոր ամուսնանալ: Թեև այդ օրերին շատերը խոսում էին` սիրահարված է, նշանադրված, նույնիսկ՝ երեխա ունի. «Այդպիսի խոսակցություններ շատ եղան, նույնիսկ Կանադայից մի աղջիկ էր եկել, իր ու Գեղամի նկարը մոնտաժով իրար էր կպցրել ու սիրահարների այգու մոտ փակցրել, իբր իր նշանածն է: Բայց ո՞վ չգիտեր, որ Գեղամս ամուսնացած չի… Նա 18 տարեկանում մեծ սեր է ունեցել, բայց հետո բաժանվեցին: Այդ աղջիկը հիմա Գերմանիայում է ապրում, շփվում ենք: Նրանից հետո շատ ընկերուհիներ է ունեցել, բայց ոչ-ոքին սիրտը չի կպել»:

Նույն ճակատագիրը կիսած ընկերների և գործընկերների՝ Գեղամ Խանդիլյանի և Արամ Միսկարյանի ծնողները որդիներին այցելելիս միմյանց հաճախ են հանդիպում: «Մեր տղաների շիրիմները կողք-կողքի են, միշտ հանդիպում ենք: Եթե չենք էլ հանդիպում, երբ մեկս գնում է, մյուսի շիրիմին ծաղիկ է դնում ու խունկ ծխում, մաքրում տարածքը: Երկուսիս ցավն ու դարդը նույնն է, ինչպե՞ս կարող ենք չանել: Իրար ենք նայում ու լռում, ի՞նչ կարող ենք ասել, մխիթարական խոսքեր կա՞ն: Դե, նա գոնե երկրորդ տղա ունի ու Աստված պահի, իմն այս մի տղան էր, այն էլ գնաց: Չնայած՝ Փառք Աստծո, հարաշալի աղջիկ ունեմ, թոռնիկս էլ քեռու անունն է կրում, շատ էլ նման է նրան: Հիմա արդեն միայն իրենց համար եմ ապրում»,-խոստովանեց Aysor.am-ի զրուցակիցը:

Իտալիայում բնակվող դստերը միանալու մասին հաճախ է մտածում, սակայն՝ ոչ ընդմիշտ: «Ինչքան էլ գնամ-գամ՝ միևնույն է, իմ տղայի «տունը» չեմ թողնի: Նույնիսկ, երբ որոշ ժամանակով մեկնում եմ, աշխատողներին գումար եմ տալիս, որ շաբաթը մեկ անգամ ծաղիկ տանեն, խունկ վառեն»,-եզրափակեց տիկին Անահիտը:

Նելլի Մարգարյան

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»