Ереван, 10.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Թուրքական շաբաթ. թուրք դատախազների փախուստից մինչև կոալիցիայի տապալում

МЕЖДУНАРОДНОЕ

Թուրքիայում հուլիսի վերջից սկսված ահաբեկչական ալիքը չի դադարում: Երկրի տարբեր շրջաններում մեկը մյուսին հետևող հարձակումներն ու բախումները ահաբեկչական խմբավորումների և իրավապահ մարմինների միջև շարունակում են նոր կյանքեր խլել: Եվ մինչ երկրում շարունակվում է քաոսային իրավիճակը, այս շաբաթ տապալվեց նաև կոալիցիոն կառավարություն կազմելու վերջին փորձը: «Արմենպրես»-ը հետևել է անցնող շաբաթվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած ամենաուշագրավ դեպքերին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Շաբաթվա սկզբին երկիրը ցնցեց ահաբեկչական հարձակումը Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի վրա: Հարձակումից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ահաբեկչական գործողության հեղինակը երկու կանայք են: Նրանցից մեկին, ով նաև վիրավոր էր, հնարավոր եղավ ժամեր անց հայտնաբերել և ձերբակալել: Արձագանքեց Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը: Դեսապնության խոսնակը նշեց, որ իրենք փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվել իրականում:

Նույն օրը՝ օգոստոսի 10-ին Ստամբուլում ուժեղ բախում տեղի ունեցավ Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների և իրավապահների միջև: Ահաբեկիչները ռումբ կիրառեցին եռահարկ ոստիկանական շենքի վրա հարձակման ժամանակ, ինչի հետևանքով շինության մի մասում հրդեհ բռնկվեց, որն էլ շինության մասնակի փլուզման պատճառ դարձավ: Ահաբեկչության հետևանքով վիրավորվեց 5 ոստիկան և 2 քաղաքացի, ովքեր տեղափոխվեցին հիվանդանոց: Հարձակմանը հաջորդած ժամերի ընթացքում երկուստեք կրակոցները չդադարեցին: Արդ յունքում զոհվեց մեկ ոստիկան և երկու ահաբեկիչ:

Սիլոփիում PKK-ի գործողություններից զոհվեց 4 ոստիկան, իսկ Բեյթուշեբափ գավառում ռազմական ինքնաթիռի վրա հարձակումից՝ մեկ զինվոր: Դիարբեքիրի Լիջե գավառում քուրդ զինյալները հարձակվեցին գավառի անվտանգության վարչության և ժանդարմերիայի հրամանատարության վրա: Շըրնաքում նրանց գործողությունների հետևանքով զոհվեց մեկ զի նվոր:

Այս ընթացքում թուրքական ուժային կառույցների գործողություններից զգալի տուժեցին նաև քուրդ զինյալները: Թուրքիայի զինուժը օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը ռմբակոծեց երկրի հարավային Հաքքարի նահանգի տարածքում գտնվող PKK-ի 17 հենակետ: Մուշ նահանգի Վարթո գավառում և Բինգյոլում իրավապահ մարմինները սպանեցին երկուականղ, իսկ Արարատ և Թոնդրակ լեռների տարածքում՝ 7 քուրդ զինյալի: Ավելի ուշ Աղրըում սպանվեց ևս երեք քուրդ զինյալ:

Այս ընթացքում դեմոկրատական ինքնավարություն հայտարարեցին Թուրքիայի երկու քրդաբնակ քաղաքներ՝ Շըրնաքը և Յուքսեքովան: Սիլոփիում PKK-ն հարձակվեց ոստիկանական տան և ոստիկանական բաժանմունքի վրա, Մարդինում՝ կառավարական տան վրա: Դերսիմի հարձակումից մեկ ոստիկան վիրավորվեց, իսկ Դիարբեքիրում՝ մահացավ: Դիարբեքիրի Սիլվան գավառում Քրդական բանվորական կուսակցության հարձակումից տուժեց երկու կին, Բինգյոլում զոհվեց մեկ սպա, իսկ Դերսիմի Փյուլումուր գավառում վիրավորվեցին չորսը:

Իրանը փակեց Թուրքիայի հետ ցամաքային ամենամեծ սահմանային անցակետը՝ Գյուրբուլաք-Բազարգյանը: Պատճառն օրերս Թուրքիայի տարածքում իրանական մեքենայի վրա գործած հարձակումն էր:

Այս ընթացքում Թուրքիան սկսեց Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցումը: Պատն ունի 2 մետր լայնություն, 3 մետր բարձրություն և 8 կմ երկարություն:

Օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» ու քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունների միջև կոալիցիոն կառավարություն չի կազմվի: Այս մասին քեմալական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի վարչապետ, իշխող կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն՝ մեծ հավանականություն տալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Բանակցությունների մասին խոսեց նաև քեմալական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով հայտնեց, որ թուրքական իշխանություններն առաջարկել են ոչ թե կոալիցիա կազմել, այլ խոսել են միայն անցումային կառավարություն ստեղձելու մասին:

Օգոստոսի 11-ին թուրքական ԶԼՄ-ները գրեցին, թե Թուրքիայում հետախուզման մեջ գտնվող երկու նախկին դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան Վրաստանի տարածքով մտել են Հայաստան: Թեպետ ՀՀ ԱԱԾ-ից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ իրենք նման տեղեկատվության չեն տիրապետում, այդուհանդերձ Էրդողանը չվարանեց՝ կրկնելու դատախազների՝ Հայաստան փախչելու վարկածը: Հետագայում շրջանառվեց դատախազների՝ Կիև գնալու տարբերակը, որը ևս չհաստատվեց: Արդյունքում հայտնի դարձավ, որ երկրի իրավապահ մարմինները նախատեսում են միջազգային հետախուզում հայտարարել նախկին դատախազների նկատմամբ:

Օգոստոսի 13-ի գիշերը' 23.30-ին անհայտ անձինք երկու մեքենաներով եկան Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող հայկական որբանոցի տարածք՝ «Արմեն ճամբար» և ծեծի ենթարկեցին այնտեղ մշտական հերթապահություն սահմանած երկու երիտասարդի: Թուրքիայի քեմալական կուսակցության կողմից ընտրված հայ պատգամովր Սելինա Դողանն իր վրդովմունքը հայտնեց կատարվածի առնչությամբ և հայտարարեց, որ քանի դեռ հարձակման իրական մեղավորները չեն հայտնաբերվել, դրանց պատասխանատուն մնում է իշխանությունը:

Այս շաբաթ հիվանդանոցում մահացավ Սուրուչի ահաբեկչությունից վիրավորված 19-ամյա Մերթ Ջոմերթը: Այդպիսով, հուլիսի 20-ի ահաբեկչության զոհերի թիվը հասավ 33-ի:

Ամփոփեց Արաքս Կասյանը

 
Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян