Ереван, 05.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանի և Վատիկանի հարաբերությունները նոր որակ են ստացել. ՀՀ Նախագահի հարցազրույցը «Ռադիո Վատիկանին»

ПОЛИТИКА

 Հռոմի Սրբազան Քահանահապետ Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարած այցին ընդառաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Ռադիո Վատիկանին»: «Արմենպրես»-ը հարցազրույցը ներկայացնում է ամբողջությամբ:

ամայն հայությունը և Հայաստանը 3 օր շարունակ պետք է ապրեն հուզումնալից պատմականօրեր, քանի որ Սրբազան Քահանայապետը այցելելու է մեր երկիր: Ինչպես է Հայաստանըպատրաստվել այս այցելությանը:  

-Մենք հպարտ ենք, մենք շոյված ենք և մենք երախտապարտ ենք Սրբազան Քահանայապետի այցելությամբ ու նրա վերաբերմունքից: Տարիներ շարունակ նա իր շատ ջերմ վերաբերմունքն ու հարգանքն է ցուցաբերում աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովրդի նկատմամբ: Դա անում է շատ մեծ սիրով և ինչպես ես եմ հասկանում, ինչպես բոլոր հայերն են հասկանում՝ դա գալիս է նրա համոզմունքից, նրա սրտի խորքից: Ուստի մենք մեր բոլոր հնարավորություններն ի սպաս ենք դրել, որպեսզի մեր ժողովուրդը և առաջին հերթին հավատացյալները՝ ինչպես Հայ առաքելական եկեղե ցու հետևորդները, այնպես էլ կաթոլիկները հնարավորություն ունենան ինչ-որ կերպ շփվելու Սրբազան Քահանայապետի հետ: Եվ կարծում եմ, որ այս երեք օրերի ընթացքում մեր ժողովուրդը հնարավորություն կունենա զգալու նրա ջերմությունը, նրա էներգիան հայ ժողովրդի նկատմամբ: Կարծում եմ՝ ամեն ինչը շատ բարձր մակարդակով կլինի:

-Արդյո՞ք մենք կարող ենք ակնկալիքներ ունենալ այս այցելությունից:

-Անշուշտ: 15 տարի առաջ նորին սրբություն Հռոմի պապ սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Հայաստանում քրիստոնեությունը, որպես պետական կրոն հռչակելու 1700 ամյակին էր նվիրված: Ֆրանցիսկոս պապի այս պատմական այցը նշանավորում է մեկ այլ նվիրական տարեդարձ: ՀՀ անկախության 25-րդ տարեդարձ: Անկախություն, որի մասին դարեր շարունակ երազել են մեր պապերը: Անկախություն, որի մասին դարեր շարունակ երազել են մեր պապերը: Հայաստանի և Վատիկանի հարաբերությունները մշտապես նշանավորվել են բարձր քաղաքական երկխոսությամբ, որովհետև այդ հարաբերությունները հիմնված են նույ նակունք քրիստոնեական արժեհամակարգի, ընդհանուր պատմական ժառանգության և արդի աշխարհում առկա դժվար լուծելի խնդիրների նկատմամբ սկզբունքային, գրեթե նույնական մոտեցումներով: Վերջին տարիներին իմ խորին համոզմամբ այս հարաբերությունները նոր որակ են ստացել: Իհարկե, դրան նպաստել է այն հանգամանքը, որ 2013 թվականին Սուրբ աթոռում հիմնվեց Հայաստանի դեսպանությունը, անշուշտ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված և Սրբազան Քահանայապետի կողմից մատուցված պատարագը, ինչպես նաև, որ չափազանց կարևոր եմ համարում, մեր ժողովրդի ամենալուսավոր զավակնրից մեկին՝ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետի կոչման շնորհումը: Գիտեք միգուցե, ես իմ կարծիքն եմ, անշուշտ, հայտնում, կարծում եմ, որ աշխարհում չկա այնպիսի մի ատյան, որ կարողանար հաստատել հայ ժողովրդի վաստակը քրիստոնեական արժեհամակարգի և ընդհանրապես եվրոպական արժեհամակարգի ձևավորման գործում և Գրիգոր Նարեկացուն շնորհելով այդ կոչումը կաթոլիկ աշխարհը ընդգծեց հենց հայ ժողովրդի մասնակցությունը այդ արժեհամակարգի ձևավորմանը: Իհարկե, Մերձավոր արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, երբ քրիստոնյաների հանդեպ այդպիսի բռնություներ են տեղի ունենում, երբ ոչնչացվում է պատմամշակութային ժառանգությունը, Սրբազան պապի այցը առաջին քրիստոնեական երկիր առանձնահատուկ նշանակություն է ստանում: Եւ, վերջապես, մեր երկիրը գտնվում է շատ բարդ տարածաշրջանում, մեր ժողովուրդը ապրում է շատ բարդ միջավայրում, որտեղ առկա են բազմաթիվ հակամարտություններ, բազմաթիվ չլուծված խնդիրներ, բարդ հարաբերություններ, Ֆրանցիսկոս Պապի խաղաղությանը, հանդուրժողականությանը, միջկրոնական համերաշխությանն ուղղված պատգամները և ուղերձները շատ հզոր ազդակ են այս խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծ ելու և ժողովուրդների համակեցությունը, խաղաղ գոյակցությունը ապահովելու մասին: Սա չափազանց կարևոր հանգամանք է: Եվ, անշուշտ, Ֆրանցիսկոս պապի այցը առաջին քրիստոնեական երկիր խոսում է կաթոլիկ աշխարհի վերաբերմունքի մասին մեր ժողովրդի հանդեպ ու նաև մեր հարաբերություններին նոր թափ ու նոր որակ հաղորդելու մասին:

Սրբազան Քահանայապետը իր այս եռօրյա այցելության ընթացքում պետք է այցելի զանազանվայրեր, որոնց թվում է նաև Ծիծեռնակաբերդը: Այսօր միջազգային մի շարք լրատվամիջոցներհետաքրքրվում են, արդյո՞ք Քահանայապետը կասի ցեղասպանություն բառը: Դուք ի՞նչ եքկարծում այս մասին:

-Մեր ժողովուրդը մշտապես արդարության կարոտ է եղել և շատ երկար տարիներ աշխարհում միայն մեծ հումանիստներն էին խոսում ցեղասպանության մասին: Իհարկե, ժամանակները փոխվել են և արդեն տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, այդ թվում նաև Վատիկանը, և ոչ մեկ անգամ, ուստի անձամբ ինձ համար այլևս դա կայացած փաստ է: Պապը ոչ միայն համարում է, այլ նաև այն համոզմունքն ունի, որ ցեղասպանություն է տեղի ունեցել: Իսկ թե իր գործունեության ընթացքում նա քանի անգամ կարտաբերի ցեղասպանություն բառը, միգուցե մեր ժողովրդի տարբեր հատվածների համար դա շատ կարևոր է, բայց կարծում եմ, որ գոնե Սրբազան Քահանայապետի մասով մենք այլևս այդպիսի ակնկալիք չպետք է ունենանք, որովհետև նա քանի անգամ ոչ միայն խոսքով, այլ նաև գործով իր համոզմունքի մասին ասել է: Վստահ եմ, որ նա միշտ իրերն իրենց անուններով է կոչում:

-Նշեցիք, որ Հայաստանը դժվար օրեր է ապրում, և Սրբազան Քահանայապետը հենց այդշրջանում է ժամանում Հայաստան: Ի՞նչ հեռանկար կա այս առնչությամբ:

-Մենք, ինչպես արդեն մի քանի անգամ ասացի, 1715 տարի առաջ ընդունել ենք քրիստոնեությունը, որպես պետական կրոն, և այն դարձել է մեր ազգային ինքնության դրոշմը և քրիստոնեական գաղափարները մեզ ուղղորդել են այդ դժվարին ճանապարհներով մինչև 21-րդ դար, սովորեցրել են մեզ հանդուրժողականություն, սովորեցրել են մեզ զսպվածություն ու խնդիրները արժանապատվորեն հաղթահարելու կարողություն: Ես չեմ կարծում, որ այսօր մեր ժողովրդի պատմության ընթացքում ամենադժվարին ժամանակներն են: Մենք ունեցել ենք շատ ավելի դժվար ժամանակներ: Այսօր փառք աստծո անկախ պետություն ենք, ո ւնենք զինված ուժեր, ունենք բարեկամներ, ունենք դաշնակիցներ և ես վստահ եմ, որ մենք նաև այս փորձությունն ենք կարողանալու հաղթահարել: Մեր մոտեցումը շատ պարզ է: Մենք համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Իհարկե, մինչև ապրիլյան իրադարձությունները մենք խոսում էինք այն մասին, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: Այժմ մարդիկ մի քիչ դժվար են ընկալում թե ինչպես կարելի է փոխզիջումների գնալ մի երկրի հետ, որը խախտեց իր միջազգային պարտավորությունները: Բայց, այնուհանդերձ, ես համոզված եմ, որ մենք պետք է գտնենք լավագույն ճանապարհը: Լավագույնը ոչ թե Ադրբեջանի համար, լավագույնը ոչ թե Հայաստանի համար, այլ լավագույնը Լեռնային Ղարաբաղի բնակչության,  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և գտնելու ենք այդ լավագույն լուծումը, ես համոզված եմ դրանում, ինչը կբերի, իհարկե, մեծ զարթոնքի՝ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում և սփյուռքում:

-Այս ճամփորդությանըանշուշտկուզեր մասնակցել նաև ողջ սփյուռքը: Ի՞նչ պատգամ կհղեքսփյուռքահայությանը:

-Մշտապես ասել եմ, որ Հայաստանը ուժեղ է իր սփյուռքով և սփյուռքը կենսունակ է Հայաստանով: Մենք հսկայական ներուժ ունենք և այդ ներուժը, ցավոք սրտի, մենք բացահայտել ենք շատ փոքր չափով: Սփյուռքի ներուժը առաջին հերթին պետք է օգտագործվի Հայաստանի հզորացման համար, որպեսզի ուժեղ Հայաստանը սնի, ոգևորի նաև սփյուռքին: Պատգամը միշտ մեկն է եղել՝ միասնություն կարևոր հարցերում: Միշտ էլ ճանապարհների մասին, խնդիրների մասին կարող ենք վիճել, որովհետև մենք շատ տաղանդավոր զավակներ ունենք և շատ մարդիկ համարում են, որ իրենց ընտրած ճանապարհը կամ իրենց տեսլականը լավագույնն է Հայաստանի համար: Այս առիթով կարող ենք շատ երկար վիճել, բայց սկզբունքային հարցերում մենք պետք է լինենք միասնական և որևէ բան մեզ չպետք է խանգարի մեր ջանքերը արդյունավետորեն օգտագործելու ինչպես Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար, այնպես էլ հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար: Սրանք երկուսն են այն երեք կարևոր խնդիրներից, որոնք հայ ժողովուրդը պետք է լուծի: Իսկ երրորդը, իհարկե, Հայաստանի զարգացումն ու բարգավաճումն է: Այս երեք խնդիրներով մենք միշտ պետք է լինենք միասնական: Ես շնորհակալ եմ իմ սփյուռքահայ քույրերի ն և եղբայրներին իրենց աջակցության համար: Այդ աջակցությունը մենք զգում ենք ամեն րոպե, ամեն վայրկյան: Այսօր ևս, երբ Երևանում են հավաքվել մեր շատ հանրաճանաչ, հայտնի և վաստակաշատ քույրեր և եղբայրներ, ովքեր եկել են մի կողմից շփվելու Սրբազան Քահանայապետի հետ, մյուս կողմից նաև կաթոլիկ աշխարհին ու ամբողջ աշխարհին ցույց տալու, որ իրենք Հայաստանի հետ են:

-Սրբազան Քահանայապետը մինչ ժամանելը պատգամ հղեց հայ ազգին, որի ավարտին ասաց«Ցտեսություն»: Ի՞նչ ենք մենք ասում այսօր Սրբազան Քահանայապետին:

-Բարի գալուստ: Մենք շատ ուրախ ենք: Բարի գալուստ:

Սղագրությունն՝ ըստ Panorama.am-ի

В деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»