Ереван, 26.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հունիսի 25-ի աստղագուշակ

ЛАЙФ

Խոյ

Խոյերին չի խանգարի հանգստյան օրերն անցկացնել միայնակ կամ ինչ-որ խաղաղ վայրում: Չարժե երկար ժամանակ գտնվել մարդկանց մեջ, տարվել նորություններով: Ավելի շատ հաճույք են խոստանում ծանոթ զբաղմունքները, ինչպես նաև մտերիմների հետ հանդիպումները: Կուտակված զգացմունքների դուրս ժայթքմանը կօգնի լավ ֆիլմը, երաժշտությունը, համացանցում գտնվելը: Փոքր-ինչ խորասուզվելով անցյալում՝ կարող եք ստանալ ձեզ տանջող հարցի պատասխանը:

Ցուլ

Այս հանգստյան օրերի մթնոլորտն ունակ է ամենապրագմատիկ Ցուլերին դարձնել երազող և նուրբ ռոմանտիկ: Օրը հիանալի կանցնի, եթե շրջապատված եք ուշադրությամբ, սիրով, պաշտպանությամբ, չեք վախենում բացել ձեր հոգին կամ ազատ հետևել հին սովորություններին: Սառը և թշնամական միջավայրում հայտնված Ցուլերը կարող են ինքնամփոփ և խոցելի դառնալ, սակայն, բարեբախտաբար, դա քիչ հավանական սցենար է:

Երկվորյակ

Երկվորյակներին այս հանգստյան օրերին կարևոր է հոգ տանել իրենց մասին կամ գտնել մեկին, ով իրենց մասին հոգ կտանի: Օրը հակում է նրբին հաճույքներին, սակայն դրանք կարող են անհասանելի լինել, եթե լուծված չեն տարրական գործնական հարցեր: Հարաբերությունները սառը կմնան, եթե ձեզ և զուգընկերոջը կենցաղային մակարդակում ոչինչ չի կապում: Հաճելի մթնոլորտ ստեղծելուն կօգնի երաժշտությունը և ճիշտ ճաշացանկը:

Խեցգետին

Խեցգետինների համար հանգստյան օրերի գլխավոր թեման կարող է դառնալ սերը, ստեղծագործությունը, երազանքի իրականացումը, հաճելի հանգիստը: Լավ է ցանկացած ծրագիր, որը հնարավորություն է տալիս զարգացնել և կիրառել անձնական տաղանդները, վայելել հարմարավետությունը: Օրը թույլ է տալիս ապրել սեփական համոզմունքների և ձգտումների հետ համաձայնության մեջ, նույնիսկ եթե շրջակա մթնոլորտը հակառակն է թելադրում:

Առյուծ

Առյուծներն այս հանգստյան օրերին վատ կտանեն զգացմունքների և վստահության պակասը: Շատերը սիրո, ըմբռնման, բարոյական աջակցության սուր կարիք կզգան: Հոգևոր քաղցը կարող է ուժգնացնել կրոնի, արվեստի նկատմամբ հետաքրքրությունը: Միջավայրի, զրուցակցի, ընդօրինակման առարկայի ընտրության հարցում արժե ավելի զգույշ լինել. ձեր անձնական մոլորությունները և արտաքինից թելադրված կարծրատիպերը կարող են սխալ ընտրության դրդել:

Կույս

Կույսերին այս հանգստյան օրերին կարևոր է ճշմարտությունը կեղծիքից զատելը: Ձեր ներքին իրականության մեջ չի բացառվում խճճվածությունը, հասկացությունների լղոզվածություն: Ցանկացած նշանակալի հարաբերության բաղկացուցիչը կլինի ինտրիգը: Դրա շնորհիվ հարաբերությունների մեջ կարող է հավասարաչափ լինել ազնվությունը և կեղծավորությունը, ճշմարտությունը և պատրանքը, սակայն աստղերը հուշում են, որ չարժե ժամանակից շուտ խզել հարաբերությունները:

Կշեռք

Այս հանգստյան օրերին Կշեռքների փոխարեն շատ բան կորոշի իրադրությունը: Որոշ կանոններ և խելամիտ սահմանափակումներ կարող է թելադրել անավարտ կարևոր գործը, ընթացիկ ինքնազգացողությունը: Արժե հրաժարվել անձնական կյանքում ճակատագրական քայլերից: Տրամադրության կամ իրադրության ազդեցության տակ կարող եք կորցնել ձեր բնածին հմայքի մի մասը, ավելի հազվադեպ դրսևորել լավ արձագանք, հաճախ կորցնել մտքի թելը:

Կարիճ

Կարիճների համար կարող է հատուկ գրավչություն ձեռք բերել սիրային թեման: Այս հանգստյան օրերին կարող է համառորեն իր մասին հիշեցնել ձեր բնածին սեքսուալ խառնվածքը: Բացառված չէ ռոմանտիկ և ստեղծագործական ազդակների միահյուսումը: Չարժե մեծ նշանակություն տալ առանձին տհաճ պահերին, քանզի ընդհանուր պատկերը դրական կլինի: Իրադարձությունների դանդաղ զարգացումն էլ ունի իր դրական կողմերը. գաղափարները հնարավորություն ունեն հասունանալու:

Աղեղնավոր

Աղեղնավորների վրա այս հանգստյան օրերին մեծ ազդեցություն կունենա տնային մթնոլորտը, կենցաղային պայմանների բնույթը: Ձեր արարքները և զգացմունքային արձագանքները հաճախ պայմանավորված կլինեն ծագումով, դաստիարակությամբ, մանկությունից սերմանված կամ հասուն տարիքում ձեռք բերած հոգևոր կողմնորոշիչներով: Հարազատ վայրերին և մտերիմ մարդկանց կապվածությունը պետք է դրական ելք ունենա, որը տվյալ պահին գտնելն այնքան էլ դժվար չէ:

Այծեղջյուր

Հանգստյան օրերին Այծեղջյուրներն ավելի զգայուն կդառնան: Կաճի պատահական տրամադրությունների, հիշողության քմահաճույքների, երևակայության խաղի նկատմամբ ընկալունակությունը: Արտաքին գրգռիչների նկատմամբ արձագանքը կթելադրի զգացմունքային տրամադրվածությունը: Եթե տրամադրություն չունեք, շատ բան բացասական կընկալեք: Դրականի դեպքում՝ կարող եք ռոմանտիկ, ուշադիր ունկնդիր, իմաստուն զրուցակից դառնալ:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում այս հանգստյան օրերի համար մտածել այնպիսի զբաղմունքներ, որոնք դաշտ են տրամադրում երևակայության համար: Խորհուրդ չի տրվում ամեն ինչ նախապես հաշվարկել. դա իրադրությունը կզրկի ինտրիգից: Հանգստյան օրերի թեման կարող է լինել բարեգործությունը, նյութական զոհաբերությունը: Շարժառիթ կարող են դառնալ զգացմունքները և ցանկությունները, որոնք պարտքից և հաշվարկից ուժեղ կլինեն:

Ձկներ

Ձկների գրավչությունն այսօր կաճի ժամ առ ժամ: Չարժե թերագնահատել գրեթե մոգական ազդեցությունը, որ այս հանգստյան օրերին կթողնեք մարդկանց վրա: Սխալ կլինի վազվզելը, ձեր հնարավորություններին կասկածելը, դեպքերը շտապեցնելը: Վեճի մեջ ուժեղ փաստարկ կարող է լինել ձեր լռությունը և զգացմունքային վերաբերմունքը, որն առանց խոսքի կզգացվի: Տհաճ սցենարների ավելի լավ է չմասնակցել: Արժե խուսափել նաև իրավիճակներից, որոնցում ձեր դիրքերը բացահայտ թույլ են:

Соболезнование от имени лидера Движения "Всеармянский фронт" Юнибанк вручил борцам сборной Армении денежные премии Заявление Центрального Совета Союза коммунистических партий – КПСС Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2026«Вам положен возврат по кредиту»: IDBank предупреждает о новой уловке мошенниковОдин год пакета Persona Америабанка в цифрах: от поездки в Японию до открытия нового филиала Это больше чем правда. Аршак Карапетян Аршак Карапетян отвечает на комментарии зрителейЦифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической черте