Անդրանիկ Կարապետյանը արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի
СПОРТՀամաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը խախտումներ էր գրանցել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի 2015 թվականի առաջնությունում: Կատարված դոպինգ-թեստերի արդյունքում 24 ծանրորդ որակազրկվել է: Մարզիկների ցանկում է եղել ծանրամարտի 2015 թվականի 77 կգ քաշային կարգի փոխչեմպիոն, Հյուսիսային Կորեան ներկայաց նող Կիմ Կվանգ Սոնգը: Այս պարագայում Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 363 կգ արդյունքով արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի:
Ինֆորմացիան հայտնում է Հայաստանի Հանարապետության ազգային օլիմպիական կոմիտեն:
Հյուսթոնում նույն արդյունքը գրանցել էր նաև աշխարհի փոխչեմպիոն եգիպտացի Մահմուդ Մուհամեդ Ահմեդը: Վերջինս անձնական քաշով ավելի թեթև էր Կարապետյանից: Չեմպիոն էր դարձել Ղազախստանի ներկայացուցիչ Նիժատ Ռահիմովը (372 կգ):
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



