Ֆաբրեգաս․ Իտալացիները համառ և փորձառու են
СПОРТԻսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի՝ Իտալիայի հետ խաղից ունեցած ակնկալիքներից։
-Իտալիայի հավաքականի դեմ միշտ բարդ է խաղալ։ Իտալացիները շատ համառ են և փորձառու։ Նրանք ջանք չեն խնայի առաջնությունում հաղթելու համար։ Իտալիայի հետ խաղերում հաղթելու հնարավորությունները 50-50 են։ Հավանաբար, բացառություն էր միայն Եվրո-2012-ի եզրափակիչը, երբ հաղթեցինք 4։0 հաշվով։ Այդ ժամանակ մենք հիանալի խաղացինք և հաճույք ստացանք յուրաքանչյուր րոպեից, ինչը հազվադեպ երևույթ է եզրափակիչ խաղերում,-Ֆաբրեգասի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։
Հավելենք, որ Իտալիա-Իսպանիա հանդիպումը կայանալու է հունիսի 27-ին, «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



