Ереван, 31.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Եվրո 2016» Լեհաստանը հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ քարորդ եզրափակիչ

СПОРТ

 «Եվրո 2016»-ի 1/8 եզրափակիչների առաջին Շվեյցարիա-Լեհաստան հանդիպումն ավարտվել է: «Արմենպրես»-ը հայտնում է, որ հանդիպման հիմնական ժամանակն  ավարտվել է`1-1 հաշվով: Հանդիպման ելքը որոշվել է 11 մետրանոց հարվածներով, որտեղ հաղթել է Լեհաստանը՝ 5-4 հաշվով:

1-ին խաղակեսի մեկնարկը ցույց տվեց, որ թիմերը առաջին րոպեներից չեն պատրաստվում գրոհի նետվել և լուծել դիմակայության ելքը: Խաղադաշտում  պաշտպանողական, «հետազոտական» ֆուտբոլ էր։ Տարածքային առավելությանը տիրում էին Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստները: Խաղակեսի ավատին այդ ցուցանիշը հավասար էր 55 տոկոսի, սակայն Շվեյցարիայի գրոհները մեծամասամբ անատամ էին և չունեին վտանգավոր շարունակություն: Խաղի առաջին սպառնալիքը ստեղծեց Լեհաստանի ընտրանին` հանդիպման 1-ին րոպեի ընթացքում: Դարպասապահ Յան  Զոմերը և կենտրոնական պաշտպան Յոհն Ջուրուն սխալվեցին տուգանային հրապարակի մատույցներում, սակայն լեհերը ներեցին նրանց: Առաջին խաղակեսում շուրջ կես ժամ վտանգավոր գրոհներ չեղան թիմերի կատարմամբ: 2-րդ վտանգավոր գրոհը կրկին Լեհաստանի հավաքականինն էր: Նպաստավոր դիրքում հայտնված Գժեգոշ Կրիխովյակի գլխի հարվածը շեղ ընթացավ: Անցավ ևս 2 րոպե, ու կրկին Լեհաստանը դարապասը գրավելու հիանալի շանս ուներ:  Այս անգամ էլ վրիպեց Արկադիուշ Միլիկը: Շվեյցարիան առաջին քիչ թե շատ վտանգավոր գրոհը կազմակերպեց 35-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկումից հետո Ֆաբիան Շարը մեն-մենակ էր մնացել  տու գանային հրապարակում, սակայն  վտանգավոր դիրքից հարվածեց ուղիղ դարպասապահի վրա: Խաղի 39-րդ րոպեն ամենափոփոխականն էր: Շվեյցարիան Լեհաստանին սեղմել էր տուգանային հրապարակին և 2 գրոհ փորձեց անցկացնել: 2 դեպքում էլ ամեն ինչ ապարդյուն անցավ: Գնդակն անցավ Լեհաստանի հավաքականի մոտ: Լեհերը արագ հակագրոհի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը: Կամիլ Գրոսիցկին մի քանի շվեյցարացի պաշտպաների արանքից գնդակն ուղարկեց Յակուբ Բլաշիկովսկուն,  վերջինս գրավեց դարպասը: Գրոհին նպաստեց նաև Արկադիուշ Միլիկը: Առաջին խաղակեսը այդպես էլ ավարտվեց` 1-0 հօգուտ Լեհաստանի :

2-րդ խաղակեսը Շվեյցարիան սկսեց ակտիվ հարձակողական խաղով: Ջերդան Շաքիրին իր վրա վերցրեց թիմի առաջատարի դերը: 46-րդ րոպեին նրա առաջխաղացումը Լեհաստանի հավաքականը փակեց մեծ դժվարությամբ և գնդակը դուրս հանեց անկյունային: Շաքիրիի 51-րդ րոպեին կատարած հեռահար շեշտակի հարվածից հետո Լուկաշ Ֆաբիանսկին մեծ դժվարությամբ կարողացավ հեռացնել գնդակը: Լեհաստանի հավաքականի առաջին վտանգավոր գրոհը 2-րդ կեսում կազմակերպեց Բլաշիկովսկին: Նրա հեռահար հարվածի ճանապարհին կանգնեց Զոմերը: Շվեյցարիայի հավաքականը ամենաիրական պահը ունեցավ 73-րդ րոպեին: Ռիկա րդո Ռոդրիգեսը ստանդարտից  ձախ ոտքի պտտեցված հարվածով գնդակն ուղղարկեց Լեհաստանի հավաքականի դարպասը, սակայն Լուկաշ Ֆաբիանսկին ֆանտաստիկ ցատկով հանեց գնդակը անկյունային: Շվեյցարիան շարունկեց գրոհել և 78-րդ րոպեին 2 վտանգավոր գրոհ ունեցավ: Դրվագներից մեկում Լեհաստանին փրկեց հորիզոնական դարպասաձողը: Շաքիրին իր գործը ավարտին հասցրեց 82-րդ րոպեին: Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստը շրջադարձ հրաշալի հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը: Դա «Եվրո 2016»-ի առայժմ ամենագեղեցիկ գոլն էր: Հանդիպման հիմնական ժամանակը այդպես էլ ավարտվեց և թիմե րը պայքարը շարունակեցին լրացուցիչ ժամանակում:

Լրացուցիչ ժամանակի 1-ին կեսում թիմերի գործողություններում զգացվեց հոգնածությունը: 15 րոպե տևած պայքարում թիմերը լիարժեք վտանգավոր գրոհ չկարողացան կազմակերպել: 2-րդ կեսում առավոլությունը Շվեյցարիայի հավաքականի կողմն էր: Հանդիպման 112-րդ րոպեին, Էրին Դերդիոկի հարվածից հետո Լուկաշ Ֆաբիանսկին հրաշքով փրկեց իր թիմին: Դերդիոկը 118-րդ րոպեին կրկին ստացավ դարպասը գրավելու հնարավորություն, ու կրկին չօգտագործեց այն: Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին Լեհաստանը ստացավ իր շանսը: Լուկաշ Պիշչեկը ներեց Շվեյցարիային: Ավելացրած ժամանակն էլ ավարտվեց հա շտությամբ, և նշանակվեց 11 մետրանոց հարվածաշար:

11 մետրոնոցներն իրացնելիս ավելի վստահ իրենց զգացին լեհերը: Շվեյցարացի Գրանիտ Ջակայի հարվածը շեղ ընթացավ, իսկ վճռական հարվածը հիանալի կատարեց Գժեգոշ Կրիխովյակը:  Լեհաստանի հավաքականը դարձավ 1-ին հավաքականը, որը դուրս եկավ քառորդ եզրափակիչ և կսպասի Խորվաթիա-Պորտուգալիա զույգի հաղթողին:

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»