«Եվրո 2016». Ուելսը պատմություն է արարում`դուրս գալով քառորդ եզրափակիչ
СПОРТ«Եվրո 2016»-ի 1/8 եզրափակչի Ուլես-Հյուսիային Իռլանդիա հանդիպումն ավարտվեց:«Արմենպրես»-ը հայտնում է, որ հանդիպման ավարտվել է`1-0 հաշվով, հօգուտ Ուելսի:
Ուելս-Հյուսիային Իռլանդիա հանդիպման առաջին խաղակեսը չարդարացրեց ֆուտբոլասերների սպասելիքները: Ուելսի ընտրանին լուրջ դժվարությունների հանդիպեց առաջին խաղակեսում: Առաջին 45 րոպեները եկան ասելու, որ ուելսցիները 1-ին համարով դեռ չեն կարողանում լավ արդյունքներ ցուցադրել: Քրիս Կոլմանի ֆուտբոլիսնտերը, տիրելով նախաձեռնությանը առաջին կեսում, չկարողացան ստեղծել ոչ մի վտանգավոր գրոհ: Հյուսիսային Իռլանդիան, պաշտպանվելով, ստացավ 2 դարպասը գրավելու 2 հիանալի հնարավորություն: Առաջին դրվագը արձանագրվեց հանդիպման 10-րդ րոպեին: Ստյուարդ Դալասի հավածից հետո անձնուրաց ցատկով Ուելսին փրկեց դարպասապահ Ուեյն Հենեսին: Անցավ ևս 12 րոպե, և Հենեսին կրկին փայլեց իր ողջ ֆուտբոլային հմայքով: Այս անգամ էլ հարվածեց Ջեյմի Վորդը: Հենեսին բարձր ցատկով գնդակը հանեց անկյունային: Ուելսն առավելության ստացավ, սակայն այդպես էլ հաջողության չհասավ: 1-ին կեսն ավարտվեց անարդյունք` 0-0 հաշվով:
2-րդ խաղակեսում Ուելսը խաղադաշտ դուրս եկավ նոր կերպարանքով: Եթե առաջինում հիմնական գրոհները կազմակերպում էին հյուսիսիռլանդացիները, ապա 2-րդ կեսում ավելի վտանգովոր էր Ուելսը: Առաջին անգամ Հս. Իռլանդիայի դարպասը գրավելու հնարավորություն ունեցավ Սեմ Վոքսը: Փոխանցում կատարողը Արոն Ռեմզին էր, սակայն Վոքսի գլխի հարվածը շեղ ընթացավ: Գարեթ Բեյլը իր մասին հիշեցրեց 58-րդ րոպեին: Նրա կատարած տուգանային հիանալի հարվածից հետո Մայքլ Մակգովերնը հեռացրեց գնդակը դարպասից: Ուելսը շարունակեց վտանգավոր գրոհները և արդեն 75-րդ րոպեին հասավ ցանկալի րդյունքի: Բեյլը ձախ եզրից գնդակն ուղարկեց Հյուսիային Իռլանդիայի տուգանային հրապարակ, որտեղ Գարեթ Մաքոուլին իր թիմի ողջ աշխատանքը ջուրը գցեց, և գրավեց սեփական դարպասը: Ուելսը առաջ անցավ հաշվի մեջ`1-0: Ուելսի հավաքականը բավարարվեց ունեցածով և անցավ պաշտպանության: Հյուսիսային Իռլանդիան այդպես էլ չկարողացավ կոտրել Ուելսի դիմադրությունը: Վալիացիները անցան քառորդ եզրափակիչ և սպասում են իրենց մրցակցին: