Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Էկումենիկ աղոթքի մասնակիցներն աշխարհին խաղաղություն, իսկ Պապին երկարակեցություն են խնդրել

ОБЩЕСТВО

 Երևանի Հանրապետության հրապարակում Հռոմի պապի, Ամենայն Հայոց կաթողիկոսի և այլ բարձրաստիճան հոգևորականների մատուցմամբ միասնական աղոթքին խաղաղության խնդրանքով մասնակցում են հազարավոր հայեր: «Արմենպրես»-ը զրուցել է նրանցից մի քանիսի հետ:

Վազգեն Բարխուդարյան

Ստեփանավանից հատուկ եկել եմ Հռոմի պապին տեսնելու, աղոթելու: Նա ժամանել է Հայաստանի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ` նախագահի ու մեր կաթողիկոսի հրավերով: Հպարտ եմ, որ խաղաղության, մեր ազգի համար եկել է որպես առաջին քրիստոնյա երկիր: Նրա շնորհիվ աշխարհը մեզ ավելի լավ կճանաչի, նրա գալը աշխարհին ցույց կտա, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք ու պետք է մեզ լավ ճանաչեն: Ես զարմանում եմ, օրինակ, եթե հային հարցնեն անգլիացին ով է, կիմանա, բայց անգլիացին չգիտի հայն ով է: Նրան կասեմ աշխարհի չափ շնորհակալ եմ, որ Ձեզ տեսնում ենք, երկարակեցություն կմ աղթեմ: Նա մեր սրտում է, մենք էլ` նրա:

Նարեկ Առաքելյան

Եկել եմ հատուկ Հռոմի պապին տեսնելու: Գիտեմ, որ նա այսօր գնացել է Գյումրի, Ծիծեռնակաբերդ: Եթե նրա հետ խոսեի, կխնդրեի խաղաղություն, առողջություն բոլորին:

Աստղիկ Մարկոսյան

Պապի այցը Հայաստան նոր ճանաչում կբերի մեր ժողովրդին, Հայաստանին: Կարևոր է, որ նա խաղաղություն է քարոզում ամբողջ աշխարհում: Այսօր աղոթքին ուզում եմ ներկա լինել, հաղորդվել: Նրան տեսնելիս ուղղակի կասեի, որ այդպես էլ պարզ ու արդար մնա, հասարակ, արդարամիտ, բարի: Նրան տեսնելուց հետո, հուսով եմ, երազանքներս կիրականան:

Դավիթ Դավոյան

Ինձ համար մեծ նշանակություն ունի, որ Հռոմի պապն այցելել է Հայաստան: Հայաստանի համար կարևոր է, կարող է մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավել: Այս օրերին տարբեր երկրներից եկել են, ես էլ Ռուսաստանից եմ եկել, որ նրան տեսնեմ, նրա հետ աղոթեմ բարության, այն ամենի համար, որ ունենք:

Նրան կասեի, որ առողջ լինի ու շարունակի անել այն, ինչ անում է, բարի, լավ մարդ մնա: Իհարկե, ես բոլոր ընկերներիս ասել եմ արդեն, որ տեսնելու եմ նրան ու անպայման կլուսանկարեմ հեռախոսովս:

Ֆրանցիսկոս Պապը Հայաստան է ժամանել հունիսի 24-ին Երևանի ժամանակով 15:00-ին` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով: «Զվարթնոց» օդանավակայանից Պապն ուղևորվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մասնակցել Բարիգալստի Հրաշափառի արարողությանը: Հռոմի Պապն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ խորանից աղոթք ու քարոզ են հնչեցրել: Պապը հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում, առանձնազրույց ունեցել նրա հետ, ելույթ ունեցել ՀՀ իշխանությունների, հասարակության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և աղոթել: Հռոմի Պապը ՀՀ Նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այնուհետև ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որտեղ հոգևոր դասը կատարել է Բարեխոսական կարգի արարողություն՝ հայցելով այլևս սրբադասված նահատակների բարեխոսությունը: Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: Պապը Գյումրիում պատարագ է մատուցել լատինական ծեսով` համեմված հայկական շարականներով: Պատարագից հետո Հռոմի պապը` հրավիրելով Ամենայն Հայոց կաթողիկոսին իր պապոմոբիլ, շրջել է հրապարակում, ողջունել հավաքվածներին, ապա իջել, մի քանի րոպե էլ հետիոտն շփվել հավատացյալների հետ և մեկնել Անարատ Հղության Հայ քույրերի միա բանության «Տիրամայր Հայաստանի» կուսանոց:

Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռում բաց խորանի մոտ տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան քահանայապետի հաղորդակցությամբ: Այնուհետև տեղի կունենան մի շարք միջոցառումներ Մայր Աթոռում, որից հետո Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը` Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնենԱրարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվի: Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան`Հռոմ վերադառնալու համար:

 

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%