Շոտլանդիայում հերթական կղզին է վաճառվում բնակարանի գնով
МЕЖДУНАРОДНОЕՇոտլանդական Կրինանի նավահանգստում, որը Գլազգոյից 160 կմ դեպի արեւմուտք է ընկած, վաճառքի է հանվել կանաչ Հարբոր կղզին մոտ չորս հեկտար մակերեսով: Դրա համար 500 հազար ֆունտ են պահանջում, գրում է The Daily Mail-ը:
Ափային բարդ գծագրությամբ կղզում փոքրիկ անտառ եւ վայրի այգի կա: Անշարժ գույքն իրենից ներկայացնում է տուն երեք ննջարանով` 90 քմ մակերեսով եւ հյուրատուն մեկ ննջարանով:
Մոտակա ափին հնարավոր է հասնել զբոսանավով կամ հասարակ նավակով: Անշարժ գույքի Savills գործակալությունը, որը զբաղվում է կղզու վաճառքով, ենթադրում է, որ որեւէ մեկն այն կգնի որպես հանգստյան օրերի համար ամառանոցային բնակատեղի: Նրանք նշում են, որ կղզին թանկ չարժե. Լոնդոնում նման գնով հնարավոր է միայն փոքրիկ միսենյականոց բնակարան գնել կամ էլ Բրիստոլում` «երեքսենյականոց»:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



