Ադրբեջանում տղամարդը գնդակահարել է սեփական ընտանիքի անդամներին
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում տղամարդը գնդակահարել է սեփական ընտանիքի անդամներին եւ ինքնասպան եղել: ԱՊԱ-ի փոխանցմամբ, Խոջավենդ գյուղի բնակիչ Ալեսքեր Գուլիեւը ընտանեկան վեճի ժամանակ որսորդական հրացանից գնդակահարել է կնոջը՝ Այֆան Սաֆարովային, զոքանչին՝ Նազիլա Սաֆարովային եւ աներոջը՝ Անվեր Սաֆարովին:
Միջադեպը տեղի է ունեցել Գուլիեւի աներոջ տանը: Սպանությունից հետո տղամարդն ինքնասպան է եղել գերեզմանոցի մոտ:
Ականատեսի խոսքով, տղամարդը ցանկացել է փախչել դեպքի վայրից, բայց տեսել է, որ տարածքը շրջափակել են ոստիկանները, հենց այդ ժամանակ էլ ինքնասպան է եղել:
Տեղեկատվության համաձայն, 4 երեխաների հայր Գուլիեւը ամուսնացել էր իր զարմուհու հետ, հետեւաբար աներհայրը նրա քեռին էր:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



